5

Շանհայի համալսարանից պրոֆեսոր Կեսկինը խոսեց չին-թուրքական հարաբերությունների մասին

2017թ․ դեկտեմբերի 20-ին ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի կողմից կազմակերպված «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում՝ պրոֆեսոր Թուղրուլ Կեսկինը  ներկայացրեց իր հետազոտությունը, որն առնչվում էր չին-թուրքական հարաբերություններին  ԱՄՆ-ի տեսանկյունից։

Բանախոսը պրոֆեսոր է Չինաստանի Շանհայի համալսարանում, գլխավորում է «Չինաստան-Մերձավոր Արևելք» գիտաժողովի կազմկոմիտեն, մի շարք միջազգային գիտական ամսագրերի խմբագրակազմի անդամ է։

Պրոֆեսոր Կեսկինը մանրամասն ներկայացրեց Չինաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունը, չին-թուրքական տնտեսական և քաղաքական համագործակցությունը, ույղուրական հիմնախնդրում ունեցած տարաձայնությունները։ Պրոֆեսոր Կեսկինը շեշտեց, որ չին-թուրքական հարաբերություններում ձնհալ է նկատվում, քանի որ Թուրքիայի նախագահ  Էրդողանը մեծապես կարևորում է Պեկինի հետ հարաբերությունները։

Դասախոսությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

ԹԿ

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading