5

Անահիտ Պարզյանը ներկայացրեց Թվային Չինաստանի առանձնահատկությունները

2017թ․ դեկտեմբերի 16-ին ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի կողմից կազմակերպված «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում՝ Անահիտ Պարզյանը ներկայացրեց Թվային Չինաստանի առանձնահատկությունները:

Ունկնդիրներն ընդհանուր պատկերացում ստացան Չինաստանի թվային ծառայությունների մատուցման համակարգի վերաբերյալ, ծանոթացան ՖինՏեխ ծրագրերի միջոցով  տնտեսության զարգացման ցուցիչներին, ինչպես նաև էլեկտրոնայի առևտրում Tencent , Alipay , համակարգերի օգտագործման կարևորությանը ։Դասախոսության ընթացքում ներկայացվեց  նաև առողջապահության ոլորտի թվայնացված համակարգի առավելությունները, խոսվեց նաև IBM Watson ծրագրի մասին։

Բանախոսը հանդիսանում է «Թվային Հայաստան» հիմնադրամի փորձագետ, Նանծինի համալսարանի դոկտորանտ:

Դասախոսությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

A2A3A4A5A6

 

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading