5

Նաիրի Հոխիկյանը խոսեց հայ-չինական ռազմաքաղաքական համագործակցության մասին

2017թ․ դեկտեմբերի 19-ին ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի կողմից կազմակերպված «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում՝ Նաիրի Հոխիկյանը  ներկայացրեց իր հետազոտությունը, որը կոչվում է «Հայ-չինական համագործակցությունը տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում և ռազմական ոլորտում»:

Բանախոսը հայտնի հեռուստամեկնաբան-լրագրող է, ղեկավարում է Diplomat.am նախաձեռնությունը:

Նաիրի Հոխիկյանը մանրամասն ներկայացրեց Չինաստանի ռազմաարդյունաբերության վերաբերյալ իր հետազոտությունը, կարևորեց հայ-չինական ռազմաքաղաքական համագործակցությունը, խոսեց ույղուրական հիմնախնդիրի շուրջ:

Քննարկմանը մասնակցում էին Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբան Մհեր Սահակյանը, «Թվային Հայաստան» հիմնադրամի փորձագետ, Նանծինի համալսարանի դոկտորանտ Անահիտ Պարզյանը, «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» դասընթացի ունկնդիրները։

Դասախոսությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

N1N4N7N5

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading