Մհեր Սահակյան. ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ֆինանսական ռեսուրսները և հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցության հեռանկարները»
2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ք.գ.դ., պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից ՊԱՀՀ-ի Գիտական խորհրդի սրահում կազմակերպված մասնագիտական քննարկումը՝ ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ֆինանսական ռեսուրսները և հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցության հեռանկարները» թեմայով:
Բանախոս Մհեր Սահակյանը ներկայացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (ՄԳՄՃ) նախաձեռնության ֆինանսական ռեսուրսներին և հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցության հեռանկարներին վերաբերող հետազոտության արդյունքները։ Տվյալ ուսումնասիրության շրջանակներում բանախոսը ներկայացրեց, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է Չինաստանը փորձում իրականացնել առանձին տնտեսական բևեռ դառնալու իր նպատակը, ինչպիսի՞ ֆինանսաբանկային ռեսուրսներ է կենտրոնացրել՝ ՄԳՄՃ-ն ֆինանսավորելու համար, ինչո՞ւ ու ինչպե՞ս է կարող Հայաստանը ընդգրկվել ՄԳՄՃ-ի ֆինանասաբանկային համակարգում, այս ոլորտում համագործակցության դեպքում ի՞նչ կշահեն թե՛ Հայաստանն և թե՛ Չինաստանը։
Քննարկմանը մասնակցում էին ՊԱՀՀ-ի պետ, ք.գ.դ., պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան տ.գ.թ. Ազատ Դավթյանը, ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ, մայոր Առլեն Շահվերդյանը:
Հիմնական բանախոսի զեկուցումից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:
Նյութը պատրաստեց Առլեն Շահվերդյանը:
Աղբյուրը՝ https://razmavaraget.wordpress.com/
Leave a Reply