Մհեր Սահակյանը խոսեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակների, ազդեցության ու անվտանգային գործոնի» մասին՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի ընթացքում
2018թ․ սեպտեմբերի 20-ին Երևանում մեկնարկեց ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի կողմից կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը։
Առաջին դասախոսությունը կարդաց ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը։
Բանախոսն իր գիտական ատենախոսությունը («միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ) պաշտպանել է Չինաստանի Նանծինի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Հեղինակել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոնդոնի Թագավորական քոլեջ, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի համալսարաններում, ՉԺՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունում, ՄԱԿ-ում։
Մհեր Սահակյանը խոսեց Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նպատակների առանձնահատկությունների մասին, համաշխարհային քաղաքականության, տնտեսության վրա ունեցած ազդեցության և անվտանգային գործոնի մասին։
Հիմնական բանախոսի զեկուցումից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:
Leave a Reply