Կանեշկո Սանգարը խոսեց Մետաքսի ճանապարհի վերաբերյալ արձագանքների մասին՝«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի ընթացքում
2018թ․ սեպտեմբերի 20-ին Երևանում մեկնարկեց ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի կողմից կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը։
Սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայից դասախոսություն կարդաց դոկտոր Կանեշկո Սանգարը։
Բանախոսն իր գիտական ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Բազմաթիվ գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են բրտինական և համաշխարհային բարձր որակավորում ունեցող գիտական կենտրոններում։
Նա ներկայացրեց «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» ազդեցության և մասնակից երկրների կողմից չինական նախաձեռնությունն ընկալելու վերաբերյալ։
Հիմնական բանախոսի զեկուցումից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:
Leave a Reply