5

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը ողջունում է «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովի անցկացումը Երևանում

Հայաստանի                        DipfundArm
դիվանագիտական
հիմնադրամ

26.10.2018թ

ՀՀ, Երևան, diplomat.am@hotmail.com

 

 

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը ողջունում է «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովի անցկացումը Երևանում:

Հայաստանը տարբեր ժամանակաշրջաններում եղել է համաշխարհային քաղաքակրթությունների, նաև տնտեսական ու քաղաքական երկխոսությունների խաչմերուկ: Այսօր ևս՝ 21-րդ դարում, երբ աշխարհում առաջանում են բազմաթիվ գլոբալ և տարածաշրջանային բևեռներ, դրանց կենսունակ հարաբերությունների համար անհրաժեշտ են կառուցողական հարթակներ:

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջազգային գիտաժողովը այդպիսի հարթակ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մեկ սեղանի շուրջ հանդիպեն առաջատար փորձագետներ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Պակիստանից, Ղրղզստանից, Ռումինիայից, ՀԱՀ-ից և Հայաստանից:

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը համամիտ է, որ Եվրասիական մայրացամաքում Չինաստանի տնտեսական և քաղաքական դերակատարումը  մեծանում է տարեցտարի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը համաշխարհային քաղաքակրթական արժեք դառնալու նախադրյալներ ունի՝ ներառելով ինչպես տնտեսական կապեր, այնպես մշակութային, սոցիալական, միջպետական հարաբերություններ: Հայաստանն այդ ճանապարհին, ինչպես դարեր առաջ՝ Մետաքսի պատմական ուղու դեպքում, այնպես էլ այսօր, կարող է իր ուրույն դերակատարումն ունենալ:

Ողջունում ենք Երևան ժամանած արտերկրյա գիտնականներին և այս երկու օրերին մաղթում արդյունավետ քննարկումներ:

Նաիրի Հոխիկյան
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն

N1

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading