China-Eurasia News Ticker

Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը ՉԺՀ ստեղծման 70-րդ տարելիցում

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կազմակերպում են «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը ՉԺՀ ստեղծման 70-րդ տարելիցում» հատուկ դասընթացը, որը տեղի կունենա 2019թ․ հունիսի 14-ից-20-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։

Նպատակը

Հատուկ ծրագրով սահմանված դասընթացները կվարեն հայ և արտասահմանցի գիտնականներ, ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Չինաստանի արդի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Այս դասընթացների նպատակն է Հայաստանում Չինաստանի քաղաքկանությանն առնչվող, հետազոտող անհատներին խորքային գիտելիքներ տրամադրել այս աճող գերտերության մասին, որն իր ստեղծման 70-րդ տարելիցին հետզհետե մեծացնում է  տնտեսական և քաղաքական ազդեցությունն աշխարհում։ Դասընթացները կանցկացվեն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող կամ բուհերում ուսանող մինչև 35 տարեկան անհատները, ովքեր սովորում են, ուսումնասիրում են կամ աշխատում են քաղաքագիտության, արևելագիտության, լրագրողության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության  և հարակից այլ բնագավառներում։

 Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

Հետևեյալ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը (PDF) մինչև հունիսի  6-ը ուղարկել հետևյալ հասցեով info@chinastan.org

  1. Ինքնակենսագրություն CV
  2. «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (ոչ ավել քան 1500 բառ)

Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան հրավերք և մանրամասն տեղեկատվություն դասընթացի ձևաչափի, դասացուցակի, վայրի և ժամերի մասին։ Յուրքաքնչյուր դիմորդի հայտին անհատական վերաբերմունք է ցուցաբերվում, քննվում է ստացման պահից ոչ ուշ քան մեկ օրվա ընթացքում։ ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

Դասընթացները կսկսվեն ժամը 19:00-ին և կավարտվեն 21:00-ին։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել info@chinastan.org հասցեին։

Կազմակերպիչների մասին

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ հիմնադրամը հիմնադրվել է 2016 թ․-ին։ Այն նպատակ ունի ուսունմասիրել Չինաստանի և եվրասիական պետությունների քաղաքական, տնտեսական, անվտանգային և պաշտպանական հիմնահարցերը, որոնք առաջ են եկել Չինաստանի դեպի Եվրասիական մայարացամաք, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեպի արևելք թեքվելու ժամակաշրջանում։ Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական խորհրդի նպատակն է նպաստել Չինաստանի և եվրասիական պետությունների միջև խաղաղության ամրապնդմանը, տպագրել գիտական և վերլուծական հոդվածներ, կազմակերպել հատուկ դասընթացներ, խորհրդատվություններ տրամադրել արտաքին քաղաքականությունում որոշում կայացնողներին։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման ակունքները բխում են 1930 թվականից, սակայն բուհի երկրորդ ծնունդը կամ նորագույն պատմությունն սկիզբ է առել 1975 թ. օգոստոսի 6-ից:Այսօր համալսարանի 6 ֆակուլտետներում ընդգրկված մասնագիտական և ոչ մասնագիտական ամբիոններում դասախոսում են տասնյակ գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածու, դոցենտներ, ասիստենտներ: Բուհում դասավանդում են նաև համատեղությամբ աշխատող վեց տասնյակից ավելի բարձրակարգ մասնագետներ: Համալսարանում 18 մասնագիտությամբ և բազմաթիվ մասնագիտացումներով սովորում է ավելի քան 7000 ուսանող: ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր:

###

2018թ․ դպրոցի մասին մանրամասն տե՛ս Միջազգային ճանաչում ունեցող գիտնականները Չինաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ գիտելիքներ են փոխանցել երիտասարդ հայ մասնագետներին

PR

2017թ․ դպրոցի մասին մանրամասն տե՛ս Հայ և օտարերկրյա քաղաքագետները Երևանում «վերաիմաստավորեցին» Չինաստանի արտաքին քաղաքականությունը

RethinkinChin

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: