Սեմինար․ Իրանը և փոփոխվող աշխարհակարգը (Ծրագիր)
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամը, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տեղեկատվական աջակցությամբ, կազմակերպում է «Իրանը և փոփոխվող աշխարհակարգը» գիտական սեմինարը։
Սեմինարի ընթացքում կքննարկվեն հայ-իրանական հարաբերությունները ներկա փոփոխվող աշխարհակարգում, Իրանի միջուկային հիմնախնդիրը, Չինաստանի քաղականությունը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի միջուկային հիմնախնդրի վերաբերյալ և այլն։ Ելույթներ կունենան հայ և օտարերկյա մասնագետներ (առցանց), ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Իրանի քաղաքական և տնտեսական հիմնախնդիրները։ Զեկույցների աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։
Ծրագիր
Հայնց Գյարտներ
(Ք․գ․դ․, Ավստրիայի զինված ուժերի գիտական հանձնաժողովի ռազմավարական և անվտանգության քաղաքականության խորհրդատվական կոմիտեի նախագահ, Խաղաղության միջազգային ինստիտուտի խորհրդական, Վիեննայի համալսարանի պրոֆեսոր)
«Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրի ապագան»
______________________________________________________________________________________________
Մհեր Սահակյան
(Ք․գ․թ․,«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազամավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար)
«Չինաստանի դերը Իրանի միջուկային հիմնախնդրում․ հայացք Թեհրանից և Պեկինից»
_____________________________________________________________________________________________
Գոհար Իսկանդարյան
(Պ.գ.թ., դոցենտ, Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող)
«Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» և հայ-իրանական հարաբերութունների տեսլականը»
______________________________________________________________________________________________
Ադլան Մարգոև
(ՊԻՌ կենտրոնի «Ռուսաստանը և միջուկային չտարածման ծրագրի» տնօրեն, ՄԳԻՄՈ համալսարան, Ռուսաստան)
«Ռուսաստանի ներդրումը Գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրի բանակցություններում և դրա ապագայի վերաբերյալ մտահոգությունները»
______________________________________________________________________________________________
Վազգեն Պետրոսյան
(«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազամավարական հետազոտությունների խորհրդի Հոգաբարձուների խորհրդի անդամ)
«ԱՄՆ-Իրան հարաբերությունները հեղափոխությունից 40 տարի անց»
______________________________________________________________________________________________
Համիդռեզա Ազիզի
(Ք․գ․թ․ դոցենտ, Շահիդ Բեհեշթի համալսարան, Իրան)
«Իրանի ԵԱՏՄ-ին անդամակցելու հեռանկարները և դրա կիրառելիությունը Թեհրան-Երևան հարաբերություններում»
_____________________________________________________________________________________________
Նաիրի Հոխիկյան
(Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն)
«Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը՝ որպես միջազգային տնտեսական ուղիների խաչմերուկ»
_____________________________________________________________________________________________
Առվին Խոշնուդ
(քաղաքագետ, Լունդ համալսարան, Շվեդիա)
«Իրանում տիրող ներքաղաքական իրավիճակի բացասական ազդեցությունը երկրի արտաքին առևտրի վրա»
______________________________________________________________________________________________
Միջոցառման հասցե՝ Երևան, «Անի-Պլազա Հոթել», Դվին սրահ, Սայաթ-Նովայի պող., 19 շենք
Մարտի 12, ժամը 18:30:
Սեմինարն ունկնդրելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հասցեով․
info@chinastan.org
Անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, աշխատավայր կամ ուսումնական հաստատությունը։
Leave a Reply