China-Eurasia News Ticker

Քեմբրիջի համալսարանի հրավերքով Անահիտ Պարզյանը կիբերանվտանգության ոլորտի վերաբերյալ սեփական հետազոտությունն է ներկայացրել

2019թ․ հունիսի 8-ից 11-ը Քեմբրիջի համալսարանում մեկնարկել է « Չինաստանի գլոբալ նշանակությունը արդի ժամանակաշրջանում» գիտաժողովը: Քեմբրիջի համալսարանի կողմից ընտրված միջազգայնագետներ, դիվանագետներ, չինագետներ, թվային ֆինանսիստներ՝ աշխարհի լավագույն համալսարաններից ժամանել էին  ներկայացնելու իրենց գիտական ուսումնասիրությունները: Այս բարձր մակարդակի գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր նաև Հայաստանի «Չինաստան-Եվրասիա քաղաքական ռազմավարությունների խորհուրդ» հիմնադրամի կիբեռանվտանգության ռազմավարությունների փորձագետ, ք․գ․թ․ Անահիտ Պարզյանը; Անահիտ Պարզյանն իր գիտական թեզը պաշտպանել է Չինաստանի հեղինակավոր Նանծինի համալսարանում, ստանալով Միջազգային հարաբերությունների գիտությունների թեկնածուի աստիճան։ Նմանատիպ հեղինակավոր գիտաժաողովին մասնակցությունը հայ միջազգայնագիտական մտքին մեծ ճանաչում է բերում։ «Տեխնոլոգիաներ և իշխանություն» պանելի շրջանակներում Անահիտը ներկայացրել է  իր հետազոտությունը՝ «Չինաստանի կիբեռանվտագության ռազմավարության առանձնահատկությունները Սի Ծինփինի ղեկավարության ժամանակահատվածում» թեմայով։ Ելույթին հաջորդել է լուրջ քննարկում, քանի որ ք.գ.թ. Անահիտ Պարզյանը գիտական այս շրջանակում քննարկման է հանել նոր ուժի տեսակի ստեղծման թեզը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ APcambridge

Անահիտ Պարզյանը 2017թ Չինաստանից վերադարձել է հայրենիք եւ նույն թվականի դեկտեմբերից հաղթելով ԵՄ ֆինանսավորվող YES Armenia ծրագրի համար հայտարարված մրցույթում ընտրվել է որպես կիբեռանվատգթության եւ թվային ռազմավարության իրականացման փորձագետ։ 2017թ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պարգեւատրվել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: