China-Eurasia News Ticker

«Մետաքսի ճանապարհի» վերաբերյալ քննարկումներ՝ ավստրիացի, չին, հայ գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ

Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ «Եվրոպան «Մետաքսի ճանապարհն» է անցնում Հայաստանով» գիտական սեմինարը, որը կազմակերպվել էր «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, Հայ-ռուսական համալսարանի և ավստրիական «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ»» ծրագրի կողմից։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական պարոն Ջոու Խոնյուն, արտակարգ և լիազոր դեսպան ք․գ․թ․ Արման Նավասարդյանը, «Եվրոպան գնում է Մետաքսի ճանապարհ» ծրագրի ղեկավար պարոն Սեբաստիան Հոլլերը, սեմինարի հիմնական նախաձեռնողը՝ ք․գ․թ․ Մհեր Սահակյանը։

ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան խորհրդական Ջոու Խոնյուն խոսեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության արդյունքների, հեռանկարների մասին։ Նա ներկայացրեց նաև հայ-չինական հարաբերություններում առկա վերջին զարգացումները։

Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՌՀ Համաշխարհային պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի ղեկավար ք․գ․թ․ Արման Նավասարդյանը խոսեց հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ, նշեց մի շարք ոլորտներ, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը:
Սեբաստիան Մեյերը («Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի համահիմնադիր, Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի նախկին պրոֆեսոր) և  Ֆլորիան Կրենդլը («Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի համահիմնադիր, Ավստրիական «2050  մտածողների ակումբի» անդամ) ներկայացրեցին «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի հիմնական նպատակներն ու հետազոտական մեթոդները։

Այնուհետև  Սեբաստիան Հոլլերը («Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ» ծրագրի համահիմնադիր, Ավստրիական ազգային պաշտպանական համալսարանի գիտնական-վերլուծաբան, «Շաբկա» ուղեղային կենտրոնի անդամ) և պարոն Սեբաստիան Մեյերը խոսեցին Ավստրիայից մինչև Հայաստան կատարած հետազոտությունների արդյունքների և բացահայտումների մասին, որոնք հայտնաբերել  էին Արևելյան Եվրոպայի երկրներով, Թուրքիայով ու Վրաստանով անցնելիս։

Պ․գ․թ Վարուժան Գեղամյանը (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, «ԱՐԴԻ» հետազոտական հիմնադրամի տնօրեն) ներկայացրեց չին-թուրքական քաղաքական և տնտեսական հարաբերություններն արդի ժամանակաշրջանում։

Ք․գ․թ Մհեր Սահակյանը («Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ) խոսեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին, մի շարք առաջարկություններ ներկայցրեց, որոնց միջոցով Հայաստանն ու Չինաստանը կարող են համագործակցել վերոհիշյալ չինական նախաձեռնության շրջանակներում:

Գիտական սեմինարն անցավ աշխույժ և արդյունավետ, յուրաքանչյուր ելույթին հետևում էին ունկնդիրների հարցերն ու մեկնաբանությունները։  Ավստրիական գիտնականների խումբը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ցամաքային հատվածով՝ «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտիով», ճանապարհը կշարունակի մինչև Չինաստանի Շանհայ քաղաք։

This slideshow requires JavaScript.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: