Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը-2020 հոկտեմբերի 15-ից-22-ը
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը կազմակերպում են «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը » հատուկ դասընթացը, որը տեղի կունենա 2020թ․ հոկտեմբերի 15-ից-22-ը (Ժամանակը փոփոխվել է կապված արտակարգ իրավիճակի հետ) ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում։
Նպատակը
Հատուկ ծրագրով սահմանված դասընթացները կվարեն հայ և արտասահմանցի գիտնականներ, ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Չինաստանի արդի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Այս դասընթացների նպատակն է Հայաստանում Չինաստանի քաղաքկանությանն առնչվող, հետազոտող անհատներին խորքային գիտելիքներ տրամադրել այս աճող գերտերության մասին, որն իր ստեղծման 70-րդ տարելիցին հետզհետե մեծացնում է տնտեսական և քաղաքական ազդեցությունն աշխարհում։ Դասընթացները կանցկացվեն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող կամ բուհերում ուսանող մինչև 40 տարեկան անհատները, ովքեր սովորում են, ուսումնասիրում են կամ աշխատում են քաղաքագիտության, արևելագիտության, լրագրողության, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության և հարակից այլ բնագավառներում։
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Հետևեյալ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը (PDF) մինչև հոկտեմբերի 3-ը ուղարկել հետևյալ հասցեով info@chinastan.org
- Ինքնակենսագրություն CV
- «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (ոչ ավել քան 1500 բառ)
Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան հրավերք և մանրամասն տեղեկատվություն դասընթացի ձևաչափի, դասացուցակի, վայրի և ժամերի մասին։ ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։
Դասընթացները կսկսվեն ժամը 19:00-ին և կավարտվեն 21:00-ին։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել info@chinastan.org հասցեին։
Կազմակերպիչների մասին
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ հիմնադրամը հիմնադրվել է 2016 թ․-ին։ Այն նպատակ ունի ուսունմասիրել Չինաստանի և եվրասիական պետությունների քաղաքական, տնտեսական, անվտանգային և պաշտպանական հիմնահարցերը, որոնք առաջ են եկել Չինաստանի դեպի Եվրասիական մայարացամաք, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեպի արևելք թեքվելու ժամակաշրջանում։ Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական խորհրդի նպատակն է նպաստել Չինաստանի և եվրասիական պետությունների միջև խաղաղության ամրապնդմանը, տպագրել գիտական և վերլուծական հոդվածներ, կազմակերպել հատուկ դասընթացներ, խորհրդատվություններ տրամադրել արտաքին քաղաքականությունում որոշում կայացնողներին։
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը (հիմնադրված 1968թ.) պատրաստում է Մեծ Մերձավոր Արևելքի երկրների և հասարակությունների մասնագետների, որոնք ունեն լայն հասարակագիտական հետաքրքրություններ և մրցունակ են ոչ միայն հայկական, այլև միջազգային աշխատաշուկայում։ Ֆակուլտետի զարգացման գրավականը կրթական և հետազոտական գործունեության ներդաշնակ միաձուլումն է, որը հիմնված է, մի կողմից, հայրենական ավանդույթների, մյուս կողմից՝ Արևելքի ուսումնասիրություններում ակադեմիական միջազգային հանրության ձեռքբերումների վրա։ Ֆակուլտետի կազմում գործում են երեք ամբիոններ՝ արաբագիտության, թյուրքագիտության (ադրբեջանագիտություն), իրանագիտության, ինչպես նաև իսլամագիտության, չինագիտության, Ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոններ։
###
2019թ․ դպրոցի մասին մանրամասն տե՛ս
https://chinastan.org/2019/06/24/rethinkingchina2019inarmenia/
2018թ․ դպրոցի մասին մանրամասն տե՛ս
https://chinastan.org/2018/09/27/rc2018arm/
2017թ․ դպրոցի մասին մանրամասն տե՛ս
https://chinastan.org/2017/12/21/rethinkingchinaf/
Leave a Reply