Էդինբուրգի համալսարանում փորձաքննվել են Հայ-չինական ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» համատեքստում
2019 թ. սեպտեմբերի 5-ին Էդինբուրգի համալսարանի և «Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի» հատուկ հրավերքով Էդինբուրգ էր ժամանել «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար ք․գ․թ․ Մհեր Սահակյանը: Ով ներկա բրիտանացի և հրավիրված արտասահմանցի գիտնականներին, դիվանագետներին ներկայացրեց Հայ-չինական ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում։
«Արևելյան Ասիայի հետազոտությունների համատեղ գիտաժողովի» հրավիրված բանախոսների թվում էին գիտնականներ Օքսֆորդի համալսարանից, Քեմբրիջի համալսարանից, Լոնդոի թագավորական քոլեջից, Տրենտո համալսարանից, Էդինբուրգի համալսարանից, Լոնդոնի համալսարանից, Տոկայի համալսարանից, Նիկոլաուս Կոպերնիկուսի, անվան համալսարանից, Տոկիոյի համալսարանից, Ավստրալիայի ազգային համալասարանից և այլ առաջատար բուհերից։
Էդինբուրգի համալսարանը Մեծ Բրիտանիայի լավագույն բուհերից է։
Մհեր Սահակյանը ղեկավարում է «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրուրդ» հիմնադրամը։ «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է, անդամակցում է «Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիային»։
Leave a Reply