«Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավ
2020թ մարտի 11-ին Երևանում տեղի ոււնեցավ «Կիբեռանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Արշավի նպատակն էր ներկայացնել Հայաստանում առկա կիբեռանվտագության հիմնական խնդիրները, կրթել ու ուղղորդել մասնակիցներին ավելի պաշտպանված լինելու համար։ Արշավին մասնակցեցին ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը, , ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը , «Յուքոմ» Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյան։
ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ներկայումս մեծածավալ փոփոխություններ են իրականացվում հանրակրթության բովանդակության բարեփոխումների ուղղությամբ եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները կարևորվում են։ Անհրաժեշտություն է առաջանում անգամ նախակրթարաններում երեխաներին կրթել այս ուղղությամբ։
ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը մասնակիցների ներկայացրեց անձնական տվյալների հասկացողության նշանակությունը։ Նա նշեց, որ այն ինչ ներբեռնվում է համացանց, դա օգտատիրոջ որոշումն է, սակայն պետք է հաշվի առնել, որ հասանելի է ամբողջ աշխարհին ու հավերժ։ Հաշվի առնելով սա, պետք է մտածել, թե ի՞նչ տեսակի տեղեկատվություն ենք ներբեռնում համացանց։
«Յուքոմ» Տեղակատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը մանրամասն անդրադարձավ կիբերհիգիենային կանոններին, մասնավորապես ներկայացրեց առցանց գնումների ժամանակ ինչպիսի՞ բանկային քարտերով կատարել գնումները, ի՞նչպես ստուգել խանութների իսկությունը, ինչպիսի՞ գաղտնաբառեր ունենալ սոց․ ցանցերում, ինչպե՞ս մաքրել համակարգիչն ու հեռախոսը վիրուսներից, և այլն։
Կիբեռանվտագության մասնագետ Անահիտ Պարզյանը խոսեց կիբերբուլինգի, կիբերթրաֆիքինգի մասին, ներկայացրեց, թե ինչպե՞ս կարելի է պաշտպանվել կիբեռհանցագործություններից։ Ներկայացվեց նաև Դրական թվային հետք ձեւավորելու յոթ հիմնական սկզբունքները, որոնց թվում էր նաեւ կիբեռկարեկցանքը, որը համամարդկային արժեք է և կնպաստի կիբեռտիրույթում ավելի բարի ու դրական միջավայրի ձեևավորմանը։
Միջոցառման թեման մեծ հետաքրքրություն էր առաջացրել. հայտարարության միայն առաջին երկու օրերին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 130 մասնակից, ինչը խոսում է թեմայի արդիականության, և այս ոլորտի վերաբերյալ տեղեկատվության պակասի լրացման անհրաժեշտության մասին։
Միջոցառումն ամփոփվեց հարցուպատասխանով։ Առաջարկություններ հնչեցին ավելի հաճախ իրականացնել նմանանատիպ արշավներ։ Մասնակիցները նշեցին, որ ավելի մեծ ուշադրություն կսկսեն դարձնել անձնական կիբերհիգիենային։
Միջոցառման աջակիցներն են ՝ «Վարշավայի Եվրա-ատլանտյան ամառային ակադեմիան», Եվրոպայի Համալսարանը, «Ֆուլբրայթ Լեհաստանը», ԱՄՆ-ի «Գերմանական Մարշալ հիմնադրամը», «Բալկան Ժողովրդավարության վստահություն» հիմնադրամը, «Լեհական Ամերկյան ազատություն» հիմնադրամը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական նախաձեռնությունների խորհուրդը։
Leave a Reply