China-Eurasia News Ticker

Չինաստան-Եվրասիա խորհուրդն անցկացրեց Հայաստան և Չինաստան առաջին ֆորումը նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Հայաստան։ Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Չինաստան առաջին համաժողովը՝ նվիրված դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30 ամյակին։ Համաժողովը կազմակերպվել է Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի կողմից, Չինաստանի Ռենմին համալսարանի Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտի հետ համատեղ։ Այն իրականացվել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։

Հայաստան-Չինաստան ֆորումի հիմնադիր, Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն, ք․գ․թ Մհեր Սահակյանն իր ողջույնի խոսքում հայտարարեց Հայաստան-Չինաստան ամենամյա համաժողովի ստեղծման մասին, որտեղ հայ և չինացի գիտնականներն ու դիվանագետները կներկայացնեն իրենց հետազոտություններն ու առաջարկությունները երկկողմ հարաբերությունների բարելավմանը:

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը բացման խոսքում ողջունեց Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի կողմից Հայաստան-Չինաստան ֆորումի ստեղծումը։ Նա նշեց, որ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից հետո երկու երկրներն էլ ստեղծել են վստահելի հարաբերություններ և միջազգային մակարդակով աջակցել են միմյանց։ Նա նաև նշեց, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է, և հավելեց, որ կողմերը նաև աջակցել են միմյանց, ամրապնդել են տնտեսական համագործակցությունը COVID-19-ի բռնկման ժամանակ։ Դեսպան Ֆանը ընդգծեց նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարաբերությունների զարգացման կարևորությունը։

Իր հերթին, Հայաստանի նախկին վարչապետ, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նշեց, որ Հայաստանը պատմականորեն կարևոր դեր է խաղացել Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային հարաբերություններում։ Նա հույս  հայտնեց, որ ենթակառուցվածքների զարգացման միջոցով Հայաստանը կկարողանա վերականգնել Եվրասիայի արևելյան և արևմտյան մասերի տարբեր խաղացողների միջև միջնորդի դերը։ Նա նաև նշեց, որ` որպես հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, շատ է կարևորում չինագիտության զարգացումը համալսարանում, որտեղ շատ ուսանողներ մեծ ոգևորությամբ չինարեն են սովորում։

Շանհայի համագործակցության կազմակերպության Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության հանձնաժողովի գլխավոր քարտուղար տիկին Ջըն Վեյը նշեց․ «Մենք տեսնում ենք, որ վերջին 30 տարիների ընթացքում մեծացել է մի ամողջ սերունդ, որը նվիրված է Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամության խորացմանը և կարևոր դեր է խաղում երկու երկրների սոցիալական զարգացման հարցում: Ինչպես էլ փոխվի միջազգային իրադրությունը, մենք միշտ հասկանում, հարգում ու աջակցում ենք միմյանց»։

Իր հերթին, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց հայ-չինական համագործակցության առկա ծրագրերի լայն շրջանակ, որը ներառում է ուսանողների փոխանակման ծրագրեր, համագործակցություն կրթական, գիտական ​​և տեխնիկական ոլորտներում: Ինչպես նա  նշեց, Չինաստանից վերադարձած հայ ուսանողները նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը կարևորեց, Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և Արևելագիտության ինստիտուտի համագործակցության կարևորությունը ակադեմիական դիվանագիտության ոլորտում: Նա նշեց, որ այդ ջանքերը ծառայում են Հայաստանի և Չինաստանի գիտնականների միջև գիտական ​​կապերի զարգացմանը։

Չինաստանի Ռենմին համալսարանի Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտի տնօրեն Յունթիեն Ջենը նշեց. «Մինչ COVID-19-ը խաթարում է կանոնավոր դաշտային ճամփորդությունները և օֆլայն համաժողովները, մեր երկու երկրների մեջ մարդկանց միջև փոխանակումները երբեք չեն դադարել։ Մինչ այժմ մենք կարողացել ենք կազմակերպել մի շարք առցանց միջոցառումներ: Միայն 2021 թվականի ընթացքում, մենք նշեցինք Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը, հրատարակվեց մեր գիրքը․ «Չինաստան և Եվրասիա. վերաիմաստավորելով համագործակցությունը և հակամարտությունը փոփոխվող աշխարհակարգում» և տեղի ունեցավ Չինաստան-Եվրասիա 3-րդ համաժողովը: Այս գործունեության միջոցով մեր բարեկամությունը շարունակում է աճել և զարգանալ»:

Բացման արարողությանը հաջորդեցին գիտաժողովի հետևյալ պանելները։

Առաջին պանելը վերնագրված էր «Հայ-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհակարգում», որտեղ Բին Ման (Ֆուդանի համալսարանի ՇՀԿ ուսումնասիրությունների կենտրոնի դեկանի տեղակալ) ելույթ ունեցավ «Չին-հայկական հարաբերությունների դերը նորագույն Եվրասիական աշխարհակարգի մեջ» թեմայով: Մհեր Սահակյանի ելույթը վերնագրված էր` «Հայ-չինական հարաբերությունները Եվրասիական բազմակենտրոն աշխարհակարգում. մտքեր և առաջարկություններ»։

Իր ելույթում Յունթիեն Ջընը ընգծեց փոփոխվող աշխարհակարգում Չինաստանի և Հայաստանի միջև մշակութային և սոցիալական կապերի ամրապնդման կարևորությունը: Ռուբեն Էլամիրյանը (Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ) ներկայացրեց չին-հայկական հարաբերությունների հնարավորություններն ու մարտահրավերները փոփոխվող միջավայրում։ Այս պանելը վարում էր պարոն Սեբաստիան Կոնտին Տրիլո-Ֆիգերոան (Ասիա-Գլոբալ-ի հետազոտող, Հոնկոնգի համալսարան):

Երկրորդ պանելը  վերնագրված էր «Չինաստանի և Հայաստանի համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում», որի ժամանակ Սոն Լիլեյը (Թոնջի համալսարան) խոսեց Չինաստան-Հայաստան համագործակցության մեկնարկի կարևորության մասին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Իր հերթին Անահիտ Պարզյանը (Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ) խոսեց Մետաքսի թվային ճանապարհի շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության հնարավորությունների մասին։ Դոկտոր Լյու Սյուն (Չինաստանի Ռենմին համալսարանի Միջազգային էներգետիկայի և շրջակա միջավայրի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն) ներկայացրեց իր հետազոտությունը էներգետիկ ոլորտում չին-հայկական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության խորհրդական, Նարե Հարոյանը խոսեց Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի զարգացման ներուժի մասին։ Սուն Չաոյի (Ջյանսուի կառավարման ինստիտուտ) ելույթը վերնագրված էր «Չին-հայկական հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգությունը, համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Աննա Զալինյանը («Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական ​​կառավարման առանձնահատկությունները» գրքի հեղինակ, 2020թ.) ներկայացրեց իր հետազոտությունը փոփոխվող աշխարհում Հայաստանի և Չինաստանի միջև կայուն տնտեսական համագործակցության վերաբերյալ։ Երկրորդ նիստը վարում էր Յունթին Ջընը:

Գիտաժողովի պատվավոր հյուրերի թվում էին Հայաստանում Ղազախստանի դեսպան պարոն Բոլատ Իմանբաևը, Ազգային Պաշտպանության հետազոտական ​​համալսարանի տնօրեն, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը, Սերբիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Զորան Մարինկովիչը, Հայաստանում Չինաստանի դեսպանատան խորհրդական Չեն Մինը, Ղազախստանի դեսպանության խորհրդական պարոն Ալմազ Ազիբաևը, Ֆրանսիայի դեսպանատան գլխավոր քարտուղար պարոն Էրիկ Դեբենատը, Հայաստանում Իրաքի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ պարոն Մետակ Ռաշադ Զաբարը, Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի (ՀՌՀ) տնօրեն Մարիաննա Քալաշյանը, Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի (ՊՆ ՊԱՀՀ) ղեկավար Դավիթ Մանասյանը, «Չոբանյան» ինստիտուտի ղեկավար Վարուժան Սիրապյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար տիկին Նատալյա Վիկտորովան և այլ գիտնականներ, դիվանագետներ ու լրագրողներ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: