Չինաստան-ԵՄ տնտեսական համագործակցությունը և քաղաքական տարաձայնություններն Արևմուտք- Արևելք գաղափարական առճակատման համատեքստում
Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում Չինաստանը և ԵՄ-ն կանգնած են աշխարհաքաղաքական հակառակ բևեռներում: ԵՄ-ն հայտարարել է, որ Չինաստանը միակուսակցական կառավարման համակարգով «համակարգային հակառակորդ» է Արևմուտքի կողմից առաջ քաշված լիբերալ աշխարհակարգին: Կողմերը հակասություններ ունեն կապված Թայվանի, Սինծիանի, Հոնկոնգի, Տիբեթի, մարդու իրավունքների հետ հիմնահարցերում:
ԵՄ-ն նաեւ վտանգ է տեսնում Չինաստանի կողմից ստեղծված 16+1 ֆորմատում, որտեղ ընդգրկված են Արևելյան եւ Կենտրոնական Եվրոպայից ԵՄ անդամ երկրներ: Բրյուսելում կարծում են, որ այդ ֆորմատի շնորհիվ Չինաստանը հետզհետե մեծացնում է իր ազդեցությունը Կենտրոնական եւ Արևելյան Եվրոպայում, մրցակցում ԵՄ-ի հետ:
Այնուամենայնիվ, թեև քաղաքական բնագավառում կան տարաձայնություններ, Չինաստանն ու ԵՄ-ն խորացնում են տնտեսական հարաբերությունները: Օրինակ՝ ըստ Չինաստանի Մաքսային գլխավոր ադմինիստրացիայի՝ երկկողմ առևտուրը 2021 թվականին կազմել է $828 միլիարդ (中华人民共和国海关总署, 2021): Այս ցուցանիշը շուրջ $178.5 միլիարդով ավել է, եթե համեմատենք 2020 թվականի արդյունքների հետ (中华人民共和国海关总署, 2020): Ուստի, պետք է փաստել, որ կողմերը, ունենալով խոր տարաձայնություններ, երկկողմ հարաբերությունները կառուցում են՝ հաշվի առնելով տնտեսական շահերը: Չինաստանը և ԵՄ-ն կիսում են նաև համաշխարհայնացման, ազատ առևտրի զարգացման գաղափարները, որը ևս հնարավորություն է տալիս շարունակելու երկխոսությունն ու համագործակցությունը:
Հեղինակի Մասին
Ք.գ.թ. Մհեր Սահակյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր ղեկավարն է: Նա Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ ինստիտուտի 2022 AsiaGlobal Fellow է: 2020 թվականին ընտրվել է Վիեննայի Խաղաղության ինստիտուտի Խորհրդականների խորհրդի անդամ: Սահակյանը նախաձեռնել և հիմնադրել է «Եվրասիական հետազոտություններ ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի վերաբերյալ» միջազգային գիտաժողովը, «Հայաստան-Չինաստան» ակադեմիական դիվանագիտության ֆորումը: Նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: Նա հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվկած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի հեղինակն է: 2021թ.-ի մայիսին ԱՄԷ-ի Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիան հրատարակել է Մհեր Սահակյանի «Մեծ տերությունների արդի մրցակցությունը Կենտրոնական Ասիայում. հնարավորություններ և մարտահրավերներ Ծոցի երկրների համար» աշխատությունը: 2021 թվականի սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ և համախմբագրությամբ բրիտանական Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան և Եվրասիա. Վերաիմաստավորելով համագործակցությունը և տարաձայնությունները փոփոխվող աշխարհակարգի ժամանակաշրջանում» գիրքը: Նա նաև հանդիսանում է Թեյլոր և Ֆրենսիսի Ռոութլեջի կողմից հրատարակած «Իրանը միջազգային համակարգում. մեծ տերությունների և մեծ մտքերի մեջտեղում», ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում», ԲՌԻԼԼ հրատարակչության «Վերաիմաստավորելով Չինաստանի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դերը «Մուլթիփլեքս» աշխարհակարգում» գրքերի գլուխների հեղինակ: Հեղինակել է նաև գիտական, վերլուծական հոդվածներ Հոնկոնգի համալսարանում, Վիեննայի խաղաղության ինստիտուտում, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդում և այլն:
Նյությում օգտագործված նկարի աղբյուրը՝http://english.news.cn/20220402/f785dbc707b64c7293892854181e780d/c.html
Leave a Reply