China-Eurasia News Ticker

Taylor & Francis-ը հրատարակել է Մհեր Սահակյանի «Չինաստանը և Եվրասիական երկրները Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում. Անվտանգություն, դիվանագիտություն, տնտեսություն և կիբեռտարածություն» գիրքը

Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Taylor & Francis-ի Routledge ակադեմիական հրատարակչությունում լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար, ք․գ․թ., ՀՌՀ և ԵՊՀ դասախոս Մհեր Սահակյանի խմբագրած «Չինաստանը և Եվրասիական երկրները Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ում. Անվտանգություն, դիվանագիտություն, տնտեսություն և կիբեռտարածություն» գիրքը։ Աշխատությունն առաջ է քաշում «Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0» կոնցեպտը, որը նորույթ է «Միջազգային հարաբերություններ» գիտակարգում:  Աշխատությունն ուսումնասիրում է Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Հնդկաստանի  և այլ  երկրների դերը նոր աշխարհակարգում, ուկրաինական պատերազմի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: Այն ուսումնասիրում է Չինաստանի համագործակցությունը և հիմնախնդիրները ԱՄՆ-ի, Ռուսաստանի,  Հնդկաստանի, ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, ինչպես նաև Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի և մի շարք այլ տարածաշրջանների երկրների հետ։ Գիրքը վերլուծում է նաև մեծ պետությունների մրցապայքարը Եվրասիական կիբեռտիրույթի, տեխնոլոգիաների, պատվաստանյութերի շուկաների համար: Ուշադրության կենտրոնում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն իր ցամաքային, ծովային,  թվային, և առողջապահական ուղղություններով: Գրքում ներկայացվում են  միջազգային հեղինակային թիմի առաջարկությունները, որոնց միջոցով հնարավոր է ուղիներ գտնել խաղաղ գոյակցության, քաղաքական և տնտեսական համագործակցության համար:

Գրքում որպես համահեղինակները հանդես են եկել պրոֆեսոր, ք.գ.դ. Հեյնց Գերթները Վիեննայի համալսարանից,  պրոֆեսոր, ք․գ․դ․ Յունթիեն Ջընը Ռենմինի համալսարանից, դոցենտ, ք․գ․թ․ Ալեքսանդր Կոռոլյովը Բարձրագույն տնտեսագիտական ​​դպրոցից, ք.գ.դ. Գինա Պանագոպոուլոուն, Պիրեաուս համալսարանից, ք.գ.դ, պրոֆեսոր Սուհա Աթաթուրը Իստանբուլի Ջեդիկ համալսարանից, Օրազիո Մարիա Ջներեն Պերուջիայի համալսարանից, տ.գ.թ. Սերգեյ Լուկոնինը Պրիմակովի անվան Տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտից,  պրոֆեսոր, պ.գ.դ. Օլգա Զալեսսկայան Բլագովեշչենսկի մանկավարժական պետական համալսարանից, Շանջիդա Շահաբ Ուդդինը Բանգլադեշի միջազգային և ռազմավարական հետազոտությունների ինստիտուտից,  ք.գ.դ. Էլզբիետա Փռոնը Կատովիցեյի Սիլեզիայի համալսարանից, Իսպանիայի Արագոնեսի պարլամենտի նախկին պատգամվոր Սեբաստիան Քոնթին Տրիլլո-Ֆիգուեռոան, դոցենտ, ք.գ.դ. Սանյա Արեզինիան Բելգրադի համալսարանից, ք.գ.թ. Անահիտ Պարզյանը «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդից, պրոֆեսոր, տ.գ.դ. Ջիորջիո Կարիդին Է-Քամփուս համալսարանից և պրոֆեսոր ք.գ.դ. Անիտա, Լարիսա Սկիակովելլին Բարի Ալդո Մորո համալսարանից:

Մհեր Սահակյանը աջակցության համար շնորհակալություն է հայտնել Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր, տ.գ.դ. Արմեն Դարբինյանին, Հոնկոնգի համալսարանի Ասիա Գլոբալ Ինստիտուտի Գիտելիքի տարածման գծով տնօրեն, պրոֆեսոր, ք.գ.դ. Ալեխանդրո Ռեյեսին, Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, ք.գ.դ Էմիլիան Կավալսկուն, Routledge-ի ավագ խմբագիր Ռոբ Սորսբիին և այլոց: Նա նշել է, որ գիրքը հնարավոր եղավ հրատարակել թիմային աշխատանքի շնորհիվ և, որ այս միջազգային թիմն ապացուցեց, որ հնարավոր է համատեղ աշխատանք տանել և գտնել լուծումներ նույնիսկ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում:

 Հարկ է նշել, որ Միջազգային հետազոտությունների Ասոցիացիայի (ISA 2023) Կանադայում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում՝ Routledge-ը Սահակյանի խմբագրած գիրքը ներկայացրել է իր «Առանցքային գրքերի ցուցակում»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: