5

Չինաստան-Ուզբեկստան ռազմավարական համագործակցության հիմնական ուղղություններն ու նպատակները

新华社照片,西安,2023年5月18日 习近平同乌兹别克斯坦总统米尔济约耶夫会谈 5月18日下午,国家主席习近平在西安同来华出席中国-中亚峰会并进行国事访问的乌兹别克斯坦总统米尔济约耶夫会谈。 新华社记者 刘卫兵 摄

Չինաստանը Ուզբեկստանի ռազմավարական գործընկերն է: Պեկինը հետաքրքրված է այս երկրում առկա էներգառեսուրսներով. չինական կազմակերպություններն ընդգրկված են ուզբե- կական նավթահորերի եւ գազահորերի շահագործման աշխատանքներում: Ուզբեկստանն իր գազն արտահանում է դեպի Չինաստան՝ օգտագործելով Չինաստան-Կենտրոնական Ասիա գազամուղի A, B, C ուղղությունները: Ներկայումս բանակցություններ են գնում D գծի կառուցման շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի ուզբեկական նավթը դեպի Չինաստան արտահանել նաեւ Տաջիկստանով եւ Ղրղըզստանով: Ուզբեկստանն իր ավելի քան 33,46 միլիոն բնակչությամբ գրավիչ շուկա է, որտեղ չինական ըն- կերությունները շահագրգռված են վաճառել սեփական ապրանքները, կատարել ներդրումներ: ՄԳՄՃ շրջանակներում Չինաստանը մինչեւ 2020 թվականն ուզբեկական տրանսպորտային ենթակառուցվածքներում ներդրել է շուրջ $12 միլիարդ, որի շնորհիվ ներկայումս գործում են Գուանջոու-Խորգոս-Տաշքենդ միջազգային տրանսպորտային հանգույցը եւ Գաոի-Խորգոս- Տաշքենդ ուղղությունը: Ներկա փուլում Չինաստանը բանակցություններ է վարում իր երկու ռազմավարական գործընկերների՝ Ուզբեկստանի եւ Ղրղըզստանի հետ, որ կառուցեն Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթգիծը:

Չինաստանն ու Ուզբեկստանը սերտորեն համագործակցում են նաեւ «Մետաքսի առողջապահական ճանապարհի» շրջանակներում, նրանք համատեղ արտադրում են ZF-UZ-VAC2001 պատվաստանյութը: «Մետաքսի թվային ճանապարհի» շրջանակներում չինական տեխնոլոգիական կազմակերպություններն ակտիվ գործունեություն են ծավալում Ուզբեկստանում: Օրինակ՝ «Խուավեյն» ընդգրկված է Տաշքենդը «Խելացի քաղաքի» վերա- ծելու գործում: Ուզբեկստանը նաեւ ԱԵՆԲ տարածաշրջանային անդամ է, ստանում է վարկեր, որոնք ներդնում է սեփական ենթակառուցվածքների արդիականացման գործում:

Այսպիսով, Խորհրդային Միության փլուզումից հետո Չինաստանն ու Ուզբեկստանը երկկողմ հարաբերություններում գրանցել են զգալի առաջընթաց:

*Հոդվածն ադապտացված է Մհեր Սահակյանի ««Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» դասընթացի ուսումնամեթոդական ձեռնարկից: Երևան: Տպագրվում է հեղինակի համաձայնությամբ:

Նկարի աղբյուրը՝ https://news.cgtn.com/news/2023-05-18/Xi-holds-talks-with-Uzbek-president-1jUl7J28LMA/index.html

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading