China-Eurasia News Ticker

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Noravank_Integration

«Նորավանք» ԳԿՀ-ն և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունըհայտարարում են հասարակագիտական միջգիտակարգային ոլորտներում նորարարական և հասարակական հնչեղություն ունեցող գաղափարների ու նախագծերի մրցույթ հետևյալ ուղղություններով. 

  • ՀՀ և Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներ
  • Տեղեկատվական անվտանգություն և մեդիա հետազոտություններ
  • Հայաստան – Սփյուռք հարաբերություններ և հայկական հանրության անվտանգություն
  • Գիտակրթական և մշակութային ոլորտ։

Ներկայացված առաջարկությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

1. Վերնագիրը պետք է համապատասխանի առաջարկության բովանդակությանը,

2. Ունենա հիմնավորված արդիականություն տվյալ բնագավառի համար,

3. Պարունակի հստակ ձևակերպված իրատեսական նպատակներ և խնդիրներ

4. Պարունակի առաջարկության իրագործման իրատեսական մեխանիզմներ

5. Հիմնավորվեն սպասվող արդյունքների կարևորությունը և նշանակությունը ոլորտի համատեքստում։

Արդիական և նորարարական գաղափարներով 3 լավագույն նախագծերի հեղինակները կպարգևատրվեն մրցանակով (առաջին մրցանակ՝ 300 000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 200 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 100 000 դրամ)։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ աշխատանքային խմբեր։ Առաջարկություններն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Նախագծի ծավալը չպետք է գերազանցի 3 էջը (2 սմ լուսանցքային կողմերով, A4 ձևաչափով, 1,5 տողամեջ հեռավորությամբ, 11 չափի Unicode տառատեսակով, օրինակ՝ «Sylfaen»՝ հայերեն)։

Ներկայացվող առաջարկին հարկավոր է կցել նաև մասնակցի (մասնակիցների) համառոտ ինքնակենսագրությունը (CV) և ուղարկել konkurs@noravank.am հասցեին՝2015թ. սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։

Հարցերի դեպքում զանգահարել 010 44 38 46 հեռախոսահամարով՝ Տաթևիկ Քարաուղլանյանին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: