China-Eurasia News Ticker

Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանի խոսքով՝ այսօր հայ-չինական հարաբերությունների խորացումը շատ կարևոր է: Tert.am-ի հետ զրույցում նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Չինաստանը գերտերություն դարձող երկիր է, և նրա հետ հարաբերությունները զարգացնելը ներդրում է Հայաստանի վաղվա օրվա համար:

Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանի խոսքով՝ այսօր հայ-չինական հարաբերությունների խորացումը շատ կարևոր է: Tert.am-ի հետ զրույցում նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Չինաստանը  գերտերություն դարձող երկիր է, և նրա հետ հարաբերությունները զարգացնելը ներդրում է Հայաստանի վաղվա օրվա համար:

Նա շատ կարևոր համարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան: Նկատեց, ՀՀ ՊՆ ղեկավարին Չինաստանը բավականին բարձր մակարդակով ընդունեց, Վիգեն Սարգսյանը հանդիպեց իր չին գործընկերոջը, իսկ նման բան ամեն երկրից այցելած պաշտոնյայի դեպքում չի լինում: Չինաստանում հայ համայնքի ղեկավարի խոսքով՝ դա ազդակ է, որ  ռազմական ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը կարող է շատ լավ արդյունքներ տալ:

«Չինաստանը վերջին տարիներին մեծացնում է իր դերակատարությունը խաղաղապահ առաքելություն իրականացնող գործողություններում:Հայաստանն էլ այստեղ հետաքրքրվածություն ունի: Մենք կարող ենք համաձայնության գալ և մեր խաղաղապահներին ուղարկել Չինաստանում եղած այն կենտրոններ, որտեղ պատրաստում են խաղաղապահներ: Դրանից կշահի և՛ Հայաստանը, և՛ Չինաստանը»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ինչ շահ կարող է ունենալ Չինաստանի նման մեծ և հզոր  երկիրը Հայաստանի հետ  համագործակցելիս, Մհեր Սահակյանը պատասխանեց․ «Պետք է հաշվի առնել, որ երկար ժամանակ Չինաստանը փակ երկիր է եղել: Իսկ Հայաստանն ունի որոշակի ռազմական փորձ: Դեռ նախորդ տարի էինք պատերազմի մեջ եղել, և Հայաստանի փորձը Չինաստանին, հավատացեք, կարող է հետաքրքիր լինել․ .նույն հայերի՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասին  ուսումնասիրությունները կարող է Չինաստանի համար հետաքրքիր լինել, Ադրբեջանի կողմից օգտագործված զինատեսակների մասին հայերի ուսումնասիրությունները, ընդհանրապես Հայաստանի ռազմարվեստը կարող է հետաքրքիր լինել Չինաստանի համար»:

Մհեր Սահակյանի խոսքով՝ Չինաստանն էլ իր ռազմաարդյունաբերությամբ հետաքրքրական է Հայաստանի համար: Նա նկատեց, որ այսպես թե այնպես արդեն որոշակի համագործակցություն կա Հայաստանի և Չինաստանի միջև այս ոլորտում, վերջինս Հայաստանին տրամադրում է զինատեսակներ:

Անդրադառնալով մտավախություններին, որ Չինաստանի հետ ռազմական՝ զենքի առքուվաճառքի  առկա կամ հնարավոր համագործակցությունը հնարավոր է դուր չգա Հայաստանի դաշնակից Ռուսաստանին, Մհեր Սահակյանը նշեց․ «Ռուսաստանի ու Չինաստանի հարաբերությունները հիմա գտնվում են պատմության մեջ, երևի, լավագույն փուլում, և պետք է մատնանշել, որ նրանց միջև կա նաև ռազմական փոխհարաբերություն: Այս ֆոնին, Հայաստանին դաշնակից Ռուսաստանը խնդիրներ չի ստեղծի»:

Նա նաև նշեց, որ իրականում Չինաստանում արտադրվող հիմնական ռազմամթերքը՝ հրթիռներ, թնդանոթներ, տանկեր կարող է և չհետաքրքրեն Հայաստանին, քանի որ դրանք իրենց որակով զիջում են Ռուսաստանի արտադրանքին: «Եթե մենք հաշվի առնենք, որ Չինաստանը մեծ զարգացում ունի նորացված զենքերի՝ անօդաչու թռչող սարքերի, ռոբոտացված զինատեսակների արտադրության ոլորտում, կարող ենք ասել, որ համագործակցությունն այս ոլոտում է հնարավոր»,- նշեց նա:

Անդրադառնալով Վիգեն Սարգսյանի այցի ժամանակ Հայաստանին Չինաստանի կողմից 1․5 միլիոն  դոլարի անհատույց օգնություն տրամադրելու համաձայնագրին՝ Չինաստանում հայերի միության նախագահը նշեց, որ տրված գումարի  սահմաններում Հայաստանին ռազմական օգնություն է ցուցաբերվելու․ ըստ էության, Հայաստանում եղած չինական «Թայֆուն» զինատեսակները սպասարկելու, նորացնելու համար:

«Պետք է նաև չմոռանալ այն հանգամանքը, որ Չինաստանը փորձում է փոխել իր դիմանկարն աշխարհում և նաև  Հայաստանում և հանդես գալ որպես պատասխանատու ուժ, որը պատրաստ է օգնել զարգացող երկրներին: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Չինաստանի կողմից Հայաստանին և այլ երկրներին տրամադրվող, օրինակ` ավտոբուսները,- ասաց նա՝ նկատելով, որ, այնուամենայնիվ, պետք է տարբերակել՝ ավտոբուս տալը մի բան է, զենք տալը՝ այլ,- եթե նա զենք է տալիս Հայաստանին, ուրեմն ցանկանում է ամրապնդել Հայաստանի դիրքերն այս տարածաշրջանում․ բոլորն էլ հասկանում եմ, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի ֆինանսական միջոցները քիչ են, իսկ բալանս պահելը կարևոր է»:

Մհեր Սահակյանի խոսքով՝ Չինաստանին Հայաստանի հետ ռազմական և քաղաքական համագործակցությունը կարող է հետաքրքրել թուրքական պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունն այս տարածաշրջանում նվազեցնելու համատեքստում: «Եթե մենք կարողանանք նրանց հասկացնել, որ մենք այստեղ զբաղեցնում ենք Թուրքիային և Ադրբեջանին, գուցե նրանք աջակցեն մեզ»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե Չինաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կարևոր երկրներից է և կարող է մեզ աջակցել նաև տարբեր հարցերով, այդ թվում՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված բանաձևերում, նա պատասխանեց․ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եվրոպական երկրներից Անգլիան, Ֆրանսիան, նաև՝ ԱՄՆ-ը զենք չեն վաճառում  ԼՂ հակամարտության կողմերին: Այստեղ մնում են միայն Ռուսաստանն ու Չինաստանը, եթե նրանցից մեկը Հայաստանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ում առաջարկի մի բանաձև, ըստ որի, արգելվի  Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք վաճառելը, բանաձևը կընդունվի, քանի որ Արևմուտքի երկրներն այսպես թե այնպես զենք չեն վաճառում, իսկ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է միևնույն դիրքերից հանդես գան: Այդպես Ադրբեջանը կկտրվի զենք գնելու հնարավորությունից: Հայաստանն էլ ստիպված չի լինի բալանսը ապահովելու համար տնտեսությունից կտրել միջոցները և նոր զինատեսակներ հայթայթել: Արդյունքում հիմնախնդիրը կլուծվի ոչ թե զենքի ուժով, այլ դիվանագիտական, խաղաղ ճանապարհով»:

Անդրադառնալով հայ-չինական հարաբերությունների տնտեսական զարգացման պոտենցիալին՝ «Մետաքսի ճանապարհ» ծրագրում Հայաստանի ներգրավվածության հնարավորություններին՝ Մհեր Սահակյանը հիշատակեց, որ Հայաստանը այս տարվա մայիսին ներկա չէր  Չինաստանի կազմակերպած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին, որի ժամանակ Չինաստանը  200-ից ավելի պայմանագրեր կնքեց տարբեր երկրների հետ:

«Հետաքրքիր է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը կոչում են նախաձեռնություն: Դա նշանակում է, որ իրենք չեն գնալու երկրներ և այնտեղ ծրագրեր ման գալու, որ դրանք ֆինանսավորեն: Կոնկրետ երկրները պետք է հաղթող բիզնես ծրագրեր գրեն և ներկայացնեն: Եթե Հայաստանը լրջորեն ուսումնասիրի այդ նախաձեռնությունը, լավ  ծրագիր ներկայացնի, ապա շատ հնարավոր է, որ ներդրումներ լինեն դրանք իրագործելու համար»,- ասաց նա նշելով, որ Չինաստանը կարող է հետաքրքրվել գյուղատնտեսական ոլորտով, Հայաստանում եղած որոշ քիմիական նյութերի գործարաններ վերագործարկելով, զբոսաշրջությամբ և այլն:

Չինաստանը Հայաստանում  կառուցում է իր դեսպանատան նոր շենքը, այն լինելու է եվրասիական տարածաշրջանում ամենամեծերից մեկը, զիջում է Մոսկվայում կառուցված Չինաստանի դեսպանատան շենքին: Դրա հետ կապված Մհեր Սահակյանը նշեց, որ որքան մեծ լինի դեսպանատունը, այնքան շատ աշխատակիցներ կլինեն, իսկ շատ աշխատակիցներն աշխատանք են տանելու երկու երկրների հարաբերությունները զարգացնելու, ավելի խորացնելու ուղղությամբ: «ԱՄՆ դեսպանատունն էլ շատ մեծ է, իհարկե ունի շատ աշխատակիցներ, բայց չենք տեսնում, որ այս տարիների ընթացքում լուրջ հեղափոխական առաջընթաց կա հայ-ամերիկյան հարաբերություններում: Հույս ունեմ, որ Չինաստանի դեպքում իրավիճակն այլ կլինի․մեծ դեսպանատան աշխատակիցները աշխատանք կտանեն երկու երկրների հարաբերությունները խորացնելու ուղղությամբ»,- նշեց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2017/09/06/mher-sahakyan/2476145

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: