ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ IV ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Գիտաժողովի նպատակները
Չինական բուհերում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայությունը: 2014թ.-ին տեղի ունեցավ <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների Iգիտաժողովը>>, որի շնորհիվ միավորվեցին Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովի արդյունքում կապ ստեղծվեց հայ ուսանողների ու հետազոտողների միջև, կազմավորվեց հայ չինագետների թիմը, որը Չինաստանումև և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնում է հայկական գիտական միտքը: Գիտաժողովին ներկայացված հետաքրքիր աշխատանքները տպագրվեցին: Գիտաժողովը մեծ հետաքրքրություն առաջացրեց, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։ 2015թ.և 2016 թ․ տեղի ունեցան <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների II և III գիտաժողովները>>, որոնք յուրահատուկ հարթակ տրամադրեցին Չինաստանում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին՝ ներկայացնելու իրենց գիտական աշխատանքներն ու մտքերը, կապ հաստատվեց նորեկների ու Չինաստանում արդեն երկար տարիներ գիտական աշխատանք կատարողների միջև: 2017թ. նոյեմբերի 26-ին տեղի կունենա արդեն ավանդական դարձած <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների IV գիտաժողովը>>, որը կշարունակի համախմբել Չինաստանում առկա գիտական միտքը, կապ կհաստատի փոռձառու հետազոտողների և ուսանողների միջև:
Գիտաժողովի մասնակցության պայմանները
Գիտաժողովին կարող են մասնակցել ներկայումս Չինաստանում գիտական աշխատանք կատարող, սովորող հայ ուսանողներն ու հետազոտողները: Գիտաժողովը կանկացվի առցանց տարբերակով, որպեսզի միավորի Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայերին: Գիտաժողովին մասնակցելու համար կարելի է ներկայացնել գիտական հոդվածներ, մագիստրոսական, թեկնածուական թեզերի շուրջ աշխատանքներ, վերլուծական աշխանտքներ: Աշխատանքային լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, չինարեն: Աշխատանքների աբստրակտները պետք է լինեն 300-ից 1000 բառ: Յուրաքանչուր մասնակից հետազոտությունը ներկայացնելու, հարց ու պատասխանի համար կունենա 10 րոպե: Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` էլեկտրոնային տարբերակով, տառատեսակը` հայերենի անգլերենի և ռուսերենի համար` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով: Նշել հեղինկաի անունը, ազգանունը, բուհը: Աշխատանքներն ուղարկել, ինչպես նաև հարցերի դեպքում գրել contact@chinahay.com էլ. հասցեին: Աշխատանքների աբստրակտների ներկայացման վերջնաժամկետն է նոյեմբերի 23-ը: Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:Պեկինի ժամանակով՝ 21:00 Հաստատված մասնակիցները կտեղեկացվեն գիտաժողովի առցանց ձևաչափի մանրամասներին: Գիտաժողովին որպես դիտորդ մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ գրելով contact@chinahay.com էլ. հասցեին:
Նախկին Գիտաժողվներին ծանոթանալու համար կարող եք սեխմել
Առաջին առցանց Գիտաժողով
Երկրորդ առցանց Գիտաժողով
Երրորդ առցանց գիտաժողով

Leave a Reply