China-Eurasia News Ticker

Հայկ Քոթանջյան. Եվրամիության հետ պայմանագրին ընդառաջ՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի աշխարհառազմավարական նախագիծը

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալլեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ 2017 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺում կայացած «ՀայաստանԵՄ. Համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներում: 

2017 թ. հուլիսին՝ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության պայմանագրի կնքմանն ընդառաջ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն սկսել է Չինաստանի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ՀՀ ներգրավման աշխարհառազմավարական նախագծի մշակումը: Դրա նպատակն է գնահատել «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Իրանի տարածքով անցնող Չինաստան – Եվրոպա նոր այլընտրանքային երթուղու գործարկման հնարավորությունը՝ Չինաստան – Իրան ծովային տրանզիտը «Պարսից ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքին ինտեգրելու միջոցով:

Տվյալ մշակումը 2017 թ. հուլիսին քննարկվել է Չինաստանի Պաշտպանական հետազոտությունների դպրոցի նախկին պետ, պրոֆեսոր, գեներալ-մայոր Ճան Ինլիի գլխավորած պատվիրակության` մեր համալսարան կատարած այցելության ժամանակ: Նախագիծը 2017 թ. հուլիսի 20-28-ը Սիանում և Շանհայում կայացած միջազգային ռազմավարական գիտաժողովների ժամանակ չինական կողմի հետ փորձաքննել է ՊԱՀՀ-ի գիտնական –  վերլուծաբան Ազատ Դավթյանը:

Չինացի ռազմավարագետ վերլուծաբանների հետ քննարկումների արդյունքները իրանական կողմի հետ փորձաքննելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ գիտության գծով իմ տեղակալ – Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Բենիամին Պողոսյանը և գիտնական – վերլուծաբան Ազատ Դավթյանը գործուղվել են Թեհրան: Նրանք ս.թ. հոկտեմբերի 24-ին մասնակցել են Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Կենտրոնական Ասիա և Կովկաս» միջազգային գիտաժողովին:

2017 թ. հուլիս – նոյեմբեր ամիսներին կատարված մեր համատեղ մշակման փորձագիտական քննարկումների ժամանակ չինացի և իրանցի մասնագետները կարևորել են ՀՀ գլխավոր պետական ուղեղային կենտրոնի պատրաստած այս նախագիծը: Տվյալ ռազմավարական ինտեգրացիոն նախագիծը զեկուցվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդին: Իրանցի մասնագետները հատկապես շեշտել են Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տարանցում ապահովելու գործում Իրանի շահագրգռվածությունը: ՊԱՀՀ-ի մշակած նախագիծը ռազմավարական նոր տրամաչափ կհաղորդի տարածաշրջանում ՀՀ աշխարհաքաղաքական դերակատարությանը և որակական նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի մասնակցությամբ Իրանի և Չինաստանի հետ Եվրամիության երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը:

Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ այս խնդրի շուրջ Իրանի և Չինաստանի հետ միջպետական բանակցությունների մեկնարկի հետագա ձգձգումը կարող է էապես նվազեցնել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման հաղթահարմանը նպատակաուղղված տվյալ ծրագրի իրականացման հնարավորությունը:

Աղբյուր՝ https://razmavaraget.wordpress.com/

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: