Նանծինի համալսարանից Տայ Յուլոնը խոսեց Չինաստանի տարածքային խնդիրների մասին
2017թ․ դեկտեմբերի 16-ին ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի կողմից կազմակերպված «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացում՝ չինացի հետազոտող Տայ Յուլոնը ներկայացրեց իր ուսումնասիրությունը, որն առնչվում էր Չինաստանի տարածքային որոշ խնդիրներին, որոնք այն ունի հարևան երկրների հետ։
Բանախոսը գիտական հետազություն է կատարում Չինաստանի Նանծինի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում։
Տա Յուլոնը հանգամանորեն ներկայացրեց Պարասել կղզու շուրջ Չինաստանի և Վիետնամի հավակնությունների պատճառով առաջացած խնդիրները, դրանց պատմական և իրավաբանական հիմնավորումները։
Դասախոսությունից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:
Leave a Reply