«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը- 2018» հատուկ դասընթաց
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի հետ համատեղ, «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» աջակցությամբ կազմակերպում են «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը տեղի կունենա 2018թ․ սեպտեմբրի 20-ից-25-ը քաղաք Երևանում։
Նպատակը
Հատուկ ծրագրով սահմանված դասընթացները կվարեն հայ և արտասահմանցի գիտնականներ (առցանց), ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Չինաստանի արդի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնահարցերը։ Այս դասընթացների նպատակն է Հայաստանում Չինաստանի քաղաքկանությանն առնչվող, հետազոտող անհատներին խորքային գիտելիքներ տրամադրել այս աճող գերտերության մասին, որը հետզհետե մեծացնում է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունն աշխարհում։ Դասընթացները կանցկացվեն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող կամ բուհերում ուսանող մինչև 35 տարեկան անհատները, ովքեր սովորում են, ուսումնասիրում են կամ աշխատում են քաղաքագիտության, արևելագիտության, լրագրողության, միջազգային հարաբերությունների, տ տնտեսագիտության և հարակից այլ բնագավառներում։
Հատուկ դասընթացներին մասնակցող ունկնդիրները հանձնում են ավարտական քննություն։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական:
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
Հետևեյալ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը (PDF) մինչև սեպտեմբերի 16-ը ուղարկել հետևյալ հասցեով info@chinastan.org
- Ինքնակենսագրություն CV
- «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (ոչ ավել քան 1500 բառ)
- Մեկ երաշխավորագիր գիտական ղեկավարից, ավագ գործընկերոջից կամ դասընթացի 2017թ․ շրջանավարտներից։
Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները սեպտեմբերի 17-ին կստանան հրավերք և մանրամասն տեղեկատվություն դասընթացի ձևաչափի, դասացուցակի, վայրի և ժամերի մասին։ Յուրքաքնչյուր դիմորդի հայտին անհատական վերաբերմունք է ցուցաբերվում, քննվում է ստացման պահից ոչ ուշ քան մեկ օրվա ընթացքում։ ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է։
Դասընթացները կսկսվեն ժամը 19:00-ին և կավարտվեն 21:00-ին։ Հասցե` Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պ., 24/4 ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել info@chinastan.org հասցեին։
Կազմակերպիչների մասին
Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական խորհուրդ հիմնադրամը հիմնադրվել է 2016 թ․-ին։ Այն նպատակ ունի ուսունմասիրել Չինաստանի և եվրասիական պետությունների քաղաքական, տնտեսական, անվտանգային և պաշտպանական հիմնահարցերը, որոնք առաջ են եկել Չինաստանի դեպի Եվրասիական մայարացամաք, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեպի արևելք թեքվելու ժամակաշրջանում։ Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական խորհրդի նպատակն է նպաստել Չինաստանի և եվրասիական պետությունների միջև խաղաղության ամրապնդմանը, տպագրել գիտական և վերլուծական հոդվածներ, կազմակերպել հատուկ դասընթացներ, խորհրդատվություններ տրամադրել արտաքին քաղաքականությունում որոշում կայացնողներին։
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հիմնվել է 1971թ., դեռևս, 1958 թ. ստեղծված արևելագիտական սեկտորի հիմքի վրա:Արևելագիտության ինստիտուտը ուսումնասիրում է Մերձավոր և Միջին Արևելքի, Կովկասի, Արևելյան Ասիայի երկրների ու ժողովուրդների պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի խնդիրները և այլն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Աշխարհագրական առումով նման ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մերձավոր և Միջին Արևելքը և Կովկասը Հայաստանի անմիջական հարևան տարածաշրջանն է, Հայաստանի հին և նոր պատմությունը սերտորեն միահյուսված է ասորեստանցիների, բաբելոնցիների, խեթերի, պարսիկների, բյուզանդացիների, վրացիների, աղվանների, արաբների, քրդերի, թուրքերի և այլ ժողովուրդների պատմությանը: Բացի այդ, արաբական երկրներում, Իրանում, Թուրքիայում, Վրաստանում և Հյուսիսային Կովկասում գոյություն ունեն հայ համայնքներ:
ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի նպատակն է«Արևելագիտություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, մշակել կադրերի պատրաստման ժամանակակից մեթոդներ, արևելագիտության բնագավառում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, պատրաստել գիտական կադրեր, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ: Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում ուսանողները կստանան խորացված և համակարգված գիտելիքներ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և ժողովուրդների հին, միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների պատմության, մշակույթի, կրոնի վերաբերյալ: Հին Արևելքի պատմության և հինարևելյան դիցաբանության հիմնահարցերը ուսանողի մոտ ամբողջական կդարձնեն Մերձավոր և Միջին Արևելքի` որպես քաղաքակրթության բնօրրանի մասին պատկերացումները: Ուսանողը նաև խորացված գիտելիքներ կստանա ժամանակակից Թուրքիայի, Իրանի, Արաբական երկրների պատմության, քաղաքականության, տարածաշրջանային, միջազգային հարաբերությունների կարևորագույն հարցերի վերաբերյալ:
«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը- 2017» հատուկ դասընթացի հաղթողները «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանի հետ:
Առաջին դպրոցի մասին մանրամասն տե՛ս Հայ և օտարերկրյա քաղաքագետները Երևանում «վերաիմաստավորեցին» Չինաստանի արտաքին քաղաքականությունը
Leave a Reply