Մհեր Սահակյանը հրավիրվել էր բանախոսելու Վիեննայի միջազգային խաղաղության հետազոտությունների համաժողովում
2018թ. մայիսի 28-ից-29-ը Միավորված ազգերի կազմակերպության համակարգի Ակադեմիական խորհուրդը Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում և Խաղաղության միջազգային ինստիտուտում կազմակերպել էր «Վիեննայի միջազգային խաղաղության հետազոտությունների համաժողովը»:
Միավորված ազգերի կազմակերպության համակարգի Ակադեմիական խորհրդի հատուկ հրավերքով Վիեննա էին ժամանել հետազոտողներ, քաղաքական գործիչներ, առաջնորդներ, ովքեր խոսեցին միջազգային անվտանգության հիմնախնդիրների և խաղաղությանը սպառնացող վտանգների, ու դրանք չեզոքացնելու հնարավոր մեթոդների մասին։ Այս հեղինակավոր գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը: Նա գիտաժողովի «Միջուկային զենքեր» բաժնում, որը նախագահում էին Տարիք Ռաուֆն ու Հեյց Գյարթները, ներկա գիտնականներին, քաղաքական գործիչներին ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված Չինաստանի քաղաքականությանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանական միջուկային հիմնախնդրի վերաբերյալ ։ Բանախոսի ելույթից հետո ծավալվեց քննարկում։
Հատուկ հրավիրված բանախոսների թվում էին Էմիլ Բրիքսը (Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն), Միքայել Սպինդելեգգերը (Ավստրիայի նախկին արտգործնախարար), Վոլթեր Ֆեյչենգերը (Ավստրիայի ազգային պաշտպանական ակադեմիա), Հեյց Գյարթները (Խաղաղության միջազգային ինստիտուտ), Մայք Հարդեյը (Քովենթրի համալսարանի Վստահության, խաղաղության և սոցիալական հարաբերությունների կենտրոնի տնօրեն), Սարդար Մասուդ Խանը (Ազադ Ջամուի և Քաշմիրի նախագահ), Կիշորե Մանդիանը (ՄԱԿ Խաղաղապահության նախկին տնօրեն), Մաուրո Միեդիցոն (ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար) և այլք։
Միավորված ազգերի կազմակերպության Ակադեմիական խորհրդի «Վիեննայի միջազգային խաղաղության համաժողովի» նպատակ է երկխոսության հարթակ տրամադրել, որի շնորհիվ կքննարկվեն խաղաղության հաստատման, խաղաղապահության, վստահության վերականգնման, մարտնչող կողմերի միջև երկխոսության հաստատման հիմնախնդիրները։ Համաժողովը նպատակ ունի նաև գիտնականներին, քաղաքական գործիչներին հնարավորություն ընձեռնել կիսվելու՝ խաղաղությանը, անվատանգությանը, զարգացմանը և ՄԱԿ-ի համակարգին վերաբերվող գիտելիքներով և փորձով։
Leave a Reply