China-Eurasia News Ticker

Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը

2018թ. սեպտեմբերի 12-ից 16-ը  Լոնդոնի Թագավորական քոլեջի և «Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի» հատուկ հրավերքով Լոնդոն էր ժամանել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ, հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը, ով ներկա բրիտանացի և հրավիրված արտասահմանցի գիտնականներին, դիվանագետներին ներկայացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ֆինանսական ռեսուրսները և  Հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցության հեռանկարները» հետազոտությունը, որի նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտեզ հանդիսանալ, որի միջոցով Հայաստանը կխթանի Հայ-չինական տնտեսական համագործակցությունը։

Գիտաժողովի հրավիրված բանախոսների թվում էին Յունյուն Ջոուն (Օքսֆորդի համալսարան), Հեաֆեր Ինվուդը (Քեմբրիջի համալսարան), Սիալին Ջանը (Նոթինգհեմի համալսարան), Նադիա Սարթորեթթին (Ժնևի համալսրան) Ջոնաթհան Չափփելը (Լոնդոնի Թագավորական քոլեջ), Լեյ Սիեն (Չինաստանի գիտությունների ակադեմիա) Ջերոմե Դոյոնը (Օքսֆորդի համալսարան),  Նիկոլաս Մկգիին (Տորոնտոյի համալսարան), Ռաքել Հարրիսը (Լոնդոնի համալսարան), Ալեքսանդրա Կուբատը (Լոնդոնի Թագավորական քոլեջ), Հելենա Լոպեսը (Օքսֆորդի համալսարան) և այլք։

Լոնդոնի Թագավորական քոլեջը Մեծ Բրիտանիայի լավագույն բուհերից է։

Մհեր Սահակյանը ղեկավարում է «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամը։ Միջազգային հարաբերությունների մասնագիտացմամբ գիտական թեզ է պաշտպանել Չինաստանի Նանծինի համալսարանում, 2018թ․ օգոստոսին հայերեն լեզվով լույս է տեսել նրա «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը գիրքը»։

Մհեր Սահակյանը շնորհակալություն է հայտնում «Գալուստ Գուլբենկյան» հիմնադրամին օժանդակության համար։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: