China-Eurasia News Ticker

Երևանում հայ և արտասահմանցի գիտնականները քննարկում են Չինաստան-Եվրասիա քաղաքական և տնտեսական առնչությունները

2018թ․ հոկտեմբերի 26-ից  27-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից։ Գիտաժողովի անցկացմանը աջակցում էին «Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը» և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը»։

Անդրադառնալով գիտաժողովին՝ ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը (ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն) նշեց, որ այս գիտաժողովը կխթանի Հայաստանում չինագիտության զարգացմանը, կարևոր տեղեկատվություն կտարածի Չինաստանի և Եվրասիական այլ երկրների հարաբերությունների վերաբերյալ։

RS

«Չինաստան-Եվրասիա» գիտաժողովի հեղինակ և կազմկոմիտեի հիմնադիր ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը (««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի» ղեկավար) նշեց, որ գիտաժողովի հիմնական նպատակն է վերածվել, Չինաստանի և Եվրասիական երկրների հարաբերությունների վերաբերյալ տարվող, գիտական քննարկումների միջազգային հարթակի։ Այն լավ առիթ է, որ հայ և արտասահմանցի գիտնականները միմյանց հետ փոխանակվեն հետազոտություններով, համեմատեն տարբեր երկրներում կիրառվող  մեթոդաբանությունները և նպաստեն միջդիսցիպլինար երկխոսությանը:

China-Eurasia

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի համակազմակերպիչ,  պ.գ.թ. Ռոբերտ Ղազարյանն շնորհավորելով բոլորին Միջազգային գիտաժողովի բացման կապակցությամբ, նշեց որ աշխարհաքաղաքական ներկա զարգացումներում Եվրասիական տարածաշրջանում Չինաստանի վարած քաղաքականության ուսումնասիրումը ունի կարևոր քաղաքական, տնտեսական և գիտական նշանակություն Հայաստանի Հանրապետության գիտական, քաղաքական և վերլուծական շրջանակների համար:

IMAG3609

Բանախոսների թվում էին Մա Բինը (Չինաստան, Ֆուդան համալսարան), Կոննոր Ջաջը (Մեծ Բրիտանիա, Լոնդոնի համալսարան), Սրջդան Ուլջեվիչը (Ղրղզստան, Կենտրոնական Ասիայի Ամերիկյան համալսարան),  Ջուն Վանը (Չինաստան, Հոնկոնգի քաղաքային համալսարան), Աննա Զալինյանը (Հայաստան, Անանիա Շիրակացու անվան ճեմարան), Զաքարիա Պաիկինը (Մեծ Բրիտանիա, Կանադա, Քենթի համալսարան և Global Brief Magazine-ի ավագ խմբագիր), Անատոլի Ցվուկը (Ռուսաստան, Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան), Կոնստանտին Տասիցը (Ռուսաստան, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտ), Ջուկկա Աուկիան (Ֆինլանդիա, Թուրկու համալսարան), Ուզմա Սիրաջը (Պակիստան, Դաշնային ուրդու համալսարան), Մհեր Սահակյանը (Հայաստան, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»), Մա Սյաոյունը (Չինաստան,  Թոնլինի կոմունիստական ​​կոմիտեի կուսակցական դպրոց), Գաբրիել դե Ռեզենե Պիչինինին (Բրազիլիա, Պորտուգալիայի Մինի համալսարան), Անահիտ Պարզյանը (Հայաստան, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ», հիմնադրամ), Ռոբերտ Թումանյանը (Չինաստան, Հունան համալսարան), Իզաբելլա Մուրադյանը (Չինական մշակույթի և գիտության կենտրոն), Լուիզա Գրիգորյանը (Հայաստանում Եվրոպական համալսարան), Տաի  Յուլունը (Չինաստան, Նանծինի համալսարան), Վախթանգ Չարայան (Վրաստան, Իվանե Ջավախիշվիլի անվան Թբիլիսիի պետական համալսրան), Գաբրիելա Ռադուն (Ռումինիա, ռազմավարագետ), Սարեն Աբգարյանը (Չինաստան, Շանհայի Ծիաոթոն համալսարան), Շոթա Գուլբանին (Վրաստան, Կովկասի Միջազգային Համալսարան), Անդրանիկ Հովհաննիսյանը (Ռուս-հայկական սլավոնական համալսարան) Խուբրիկով Բադման (Ռուսաստան, Բուրաթիայի պետական ​​համալսարան):

44807380_1444358885709112_7021986167037886464_o

 

Չինաստան-Եվրասիա գիտաժողովի հրավիրյալ պատվավոր հյուրերի մեջ էին Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Թիմուր Ուրազաևը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, Բելառուսի դեսպանության ավագ խորհրդական պարոն Դմիտրի Սեմենովիչը և այլք։

Belarus

 

IMAG3315IMAG3318IMAG3319IMAG3320IMAG3321IMAG3323IMAG3325IMAG3327IMAG3328IMAG3330IMAG3331IMAG3335IMAG3336IMAG3337IMAG3338IMAG3339IMAG3342IMAG3344IMAG3346IMAG3347IMAG3348IMAG3349IMAG3350IMAG3351IMAG3352IMAG3354IMAG3355IMAG3357IMAG3358IMAG3365IMAG3366IMAG3367IMAG3368IMAG3371IMAG3373IMAG3374IMAG3375IMAG3376IMAG3377IMAG3378IMAG3379IMAG3380IMAG3381IMAG3387IMAG3388IMAG3389IMAG3390IMAG3393IMAG3395IMAG3397IMAG3399IMAG3400IMAG3402IMAG3404IMAG3405IMAG3407IMAG3408IMAG3409IMAG3412IMAG3413IMAG3415IMAG3416_1IMAG3418IMAG3419IMAG3422IMAG3423IMAG3424IMAG3425_BURST001IMAG3425_BURST002_COVERIMAG3426_BURST001IMAG3426_BURST002_COVERIMAG3428IMAG3434IMAG3437IMAG3439IMAG3590IMAG3591IMAG3592IMAG3593IMAG3594IMAG3595IMAG3601IMAG3602IMAG3603IMAG3604IMAG3605IMAG3606IMAG3607IMAG3608IMAG3610IMAG3611IMAG3612IMAG3613IMAG3615IMAG3616IMAG3617IMAG3618IMAG3619IMAG3620IMAG3623IMAG3624IMAG3625IMAG3626IMAG3627IMAG3628IMAG3629IMAG3630IMAG3631IMAG3632IMAG3633IMAG3634IMAG3636IMAG3637IMAG3638IMAG3599RTIMAG3314IMAG3313IMAG3310IMAG3308IMAG3304

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: