China-Eurasia News Ticker

Դեսպան Նավասարդյան․«Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» աշխատությունը ճիշտ գիրք է, ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին»

Kazm_Curve(1).jpg

Ես նախընտրում եմ այսպես վերնագրել իմ հակիրճ խոսքը Մհեր Սահակյանի ընթերցողի սեղանին դրված «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և
Հայաստանը» գրքի վերաբերյալ, և կարծում եմ, որ չեմ սխալվում։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ գիրքն իր տեսակի մեջ առաջինն է և միակը հայկական իրականությունում։
Ցավալի է այն փաստը, որ Հայաստանը վատ գիտե Չինաստանը, և ավելի վատ է, որ հետ է մնում այդ կարևորագույն երկրի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունից։ Մինչդեռ Հայաստանում հետաքրքրությունը «չնաշխարհիկ» երկրի նկատմամբ հետզհետե աճում է։ Առանց սխալվելու մեծ հավանականության կարելի է ասել, որ գիրքը ճանապարհային քարտեզ է դեպի Չինաստան Հայաստանի առաջանալու համար։
Մհեր Սահակյանի ուսումնասիրությունում քաղաքագիտական, տնտեսագիտական խոր և համակողմանի վերլուծության են ենթարկվում Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության այն ասպեկտները, որոնք քիչ են ուսումնասիրվել կամ գրեթե չեն ուսումնասիրվել հայ մասնագետների կողմից։ Սակայն գրքի ամենամեծ արժեքն այն է, որ
հեղինակը հայ ընթերցողին առաջին անգամ հանգամանորեն ներկայացնում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», իմա` «Մետաքսի ճանապարհ» համաշխարհային մասշտաբի
նախաձեռնությունը։ Արդ, մեզ լավ հնարավորություն է ընձեռված բազմակողմանիորեն ծանոթանալ «Մետաքսի ճանապարհի» ներչինական նշանակությանը, այն հեռանկարներին, որոնք բացվում են տարածաշրջանային երկրների և տարբեր մայրցամաքների համար այդ համապարփակ նախաձեռնության շնորհիվ։
Առաջին հայացքից տնտեսական նշանակություն ունեցող «Մետաքսի ճանապարհի» շրջանակներում Մհեր Սահակյանը մեզ ծանոթացնում է այդ ծրագրի աշխարհաքաղա-
քական և միջազգային սեգմենտներին, որոնք ներառված են չինական ղեկավարության ներկայացրած սկզբունքներում։ Ուսումնասիրությունում կարևոր տեղ է գրավում Չինաստանի հարաբերությունների զարգացման դինամիկան հարևանների, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածքների պետությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հետ։ Հեղինակն անդրադառնում է XXI դարի մարդկության համար ահագնացող վտանգին` իսլամական ահաբեկչությանը, որը, ինչպես պարզվում է, սպառնալիք է ներկայաց-նում իր էպիկենտրոնից շատ հեռու գտնվող Չինաստանին և նրա քաղաքատնտեսական նախաձեռնությանը ևս։ Այդուհանդերձ, Մհեր Սահակյանի աշխատության ամենամեծ արժեքը «Մետաքսի ճանապարհի» միջազգային ռազմաքաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային ասպեկտների մատչելի բացատրությունն է, և ամենակարևորը՝ դրա պրակտիկ նշանակությունը Հայաստանի համար։ Մենագրությունը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն «Մետաքսի ճանաապարհի» առումով, այլև հայ-չինական երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Այստեղ ևս Մհեր Սահակյանը կոնկրետ է. «Հայաստանում Չինաստանի հետ համագործակցությունը կարող են զարգացնել ոչ «սովորական» զինատեսակների բնագավառում։ Կարելի է համատեղ կառուցել ռոբոտացված զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի ռազմարդյունաբերական
կենտրոն Հայաստանում, որի արտադրանքը կարելի է սպառել Մերձավոր Արևելքում և ԵԱՏՄ-ում»,- առաջարկում է նա։ Աշխատությունում հեղինակն առաջարկություններ է անում նաև Արցախի հարցում հայ-չինական հնարավոր համագործակցության վերաբերյալ։
Եվ վերջինը։ Երկար տարիներ ապրելով, սովորելով և աշխատելով Չինաստանում` Մհեր Սահակյանն ակտիվ դեր է խաղացել հայկական համայնքի կազմավորման և գոյացման գործընթացում։ Իր ուսումնասիրությունում նա համոզիչ կերպով ցույց է տալիս այն հնարավորությունները, որոնց տիրապետում է տեղի հայությունը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում։ Այդ պոտենցիալը չի կարելի հաշվի չառնել։ Այս գիրքը պերճախոս վկայությունն է այն բանի, որ հանձինս Մհեր Սահակյանի մենք ունենք բարձրակարգ պրոֆեսիոնալ–չինագետ, որոնց կարելի է հաշվել մատների վրա։ Նրա հնարավորությունները հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ակտիվորեն չօգտագործելն աններելի վրիպում կլիներ։
Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան,
քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
7 հուլիսի 2018թ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: