China-Eurasia News Ticker

“PowerChina”-ի ներկայացուցիչների հետ քննարկվեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 23-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը,  գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի ղեկավար Ռոբերտ Մելքոնյանը, կազմակերպության Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը ընդունել են “PowerChina” ընկերության Անդրկովկասյան տարածաշրջանի ներկայացուցիչ Հե Փենգին, “PowerChina/Sinohydro”-ի Կովկասյան և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխտնօրեն Վանգ Չունմինգին և Հայաստանում «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչ Վիեն Քսիաոյին։

Նշենք, որ “PowerChina”-ի կազմում է ընդգրկված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) շինարարությունն իրականացնող «Սինոհիդրո» ընկերությունը:

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները չինական կողմի հետ քննարկել են Տրանշ-3-ում կատարվող շինարարական աշխատանքները։ Ընդգծվել է կառուցվող ճանապարհի կարևորությունը Հայաստանի համար։ Անդրադարձ է եղել շինարարության տեխնիկական մի շարք խնդիրների։ Ընդգծվել է որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Ներկայացվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային ուղղությունը՝ Տրանշ-4-ը (Արտաշատ-Ագարակ)։ Չինական կողմին, մասնավորապես, հետաքրքրում էին մի շարք հարցեր Տրանշ-4-ի կառուցման ընթացքում պետություն-մասնավոր հատված հնարավոր համագործակցության վերաբերյալ։

Աղբյուրը՝ https://tpio.am/am/news/inner/News_24.11.2018

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: