China-Eurasia News Ticker

Չինացի գիտնականների հետ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը համակցելու հնարավորությունը

Դեկտեմբերի 13-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, կազմակերպության Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը ՊՈԱԿ-ի գրասենյակում հյուրընկալել են Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատողների։ Քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինի, Պաո Յիի, Վու Խոն Վեյի  հետ քննարկվել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը, դրան Հայաստանի միանալու հնարավորությունը։

Ինչպես նշեցին հյուրերը, Չինաստանի համար այսօր առաջնային է հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրենք Հայաստան են այցելել ուսումնասիրելու մեր երկրի հետ համագործակցության հեռանկարները։ Եվ իրենց կատարած հետազոտության արդյունքները առաջարկների տեսքով ներկայացնելու են Չինաստանի կառավարությանը։

Չինական կողմին ներկայացվեցին Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները։ Վազգեն Պետրոսյանը նշեց, որ չինական «Սինոհիդրո» ընկերությունը իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) շինարարությունը։ Պարոն Պետրոսյանը հույս հայտնեց, որ չինական այլ շինարարական կազմակերպություններ նույնպես, որոնք մեծ փորձ ունեն կամուրջների, թունելների կառուցման գործում, հետաքրքրություն կդրսևորեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի այլ հատվածների հետագա կառուցման աշխատանքներին միանալու հարցում։

This slideshow requires JavaScript.

Աղբյուրը՝ https://tpio.am/am/news/inner/News_13.12.2018_1

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: