Պրոֆեսոր Քրոսսթոն․«Մհեր Սահակյանի գիրքը Հայաստանի համար կարող է դառնալ կարևոր ռազմավարական քարտեզ` առաջնորդելով նրան դեպի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»»
Մհեր Սահակյանի հեղինակած «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը, ոչ միայն պահանջված և շատ սպասված համալրում է տվյալ ոլորտի գրականությանը, այլև այն առաջ է քաշում արժեքավոր մտքեր նաև համաշխարհային հարաբերությունների վերաբերյալ։ Հստակ ուսումնասիրված և մանրակրկիտ դիտարկումներով այս աշխատությունը ցույց է տալիս, որ իրականում Չինաստանը սեփական ազդեցությունն աշխարհում տարածելու գործում մեծ հույսեր է կապում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (ՄԳՄՃ) նախաձեռնության հետ, նույնիսկ, եթե այն բացահայտ չի հայտարարում դրա մասին։ Այդ պատճառով յուրաքանչյուր փորձ, որն ուղղված կլինի ՄԳՄՃ-ի հետ կապված բազմաթիվ նրբերանգները և դրա հետևանքները հասկանալուն, մեծապես անհրաժեշտ են, որոնք պետք է դեռ առաջանան չինական նախաձեռնության զարգացման ընթացքում։
Եվ ավելին` ՄԳՄՃ-ի վերաբերյալ հիմնական գրականությունն ու նյութերը, որոնք մինչ այս հայտնի են, հիմնականում կա՛մ ներկայացնում են Չինաստանի համաշխարհային ուժ դառնալու հեռանկարները կա՛մ թե ինչպե՞ս է ԱՄՆ-ը փորձում հակազդել ՄԳՄՃ-ի հետագա զարգացմանը։ Փոքրաթիվ գրականություն է մինչ այսօր հրատարակված, որը ներկայացնում է հնդկական տեսլականը, որը վերաբերում է Չինաստանի ՄԳՄՃ-ի միջոցով սեփական ազդեցության տարածմանը։ Բայց, մի կողմ թողնելով վերոհիշյալը, պետք է փաստել, որ շատ վտանգավոր է և անհանգստացնող այն հանգամանքը, որ գրեթե բացակայում են ճշգրիտ վերլուծություններ և անաչառ հետազոտություններ, որոնք կնշեն, թե ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ՄԳՄՃ-ն մյուս այն երկրների վրա, որոնք ընկած են չինական «գոտու» կամ «ճանապարհի» վրա։
Հայաստանը ևս գտնվում է տվյալ տարածաշրջանում․ ուստի այս գիրքը դառնում է իսկական օրինակ բոլոր հետագա հետազոտությունների համար, իսկական պլատֆորմ և ճշգրիտ հիմք, ըստ որի` մյուս հետազոտողները կարող են կատարել յուրահատուկ աշխարհաքաղաքական վերլուծություններ։
Միայն ընդհանուր համատեքստում նայելով հնարավոր կլինի ճշմարտացիորեն դատողություններ անել և պարզել ՄԳՄՃ նախաձեռնության ամբողջական ծավալները։ Այնպես որ, կեցցե՛ Սահակյանը, ով ունենալով տեսլական և ձգտում, դարձել է առաջիններից մեկը, ով փորձել է ստեղծել բոլորի համար կարևոր այս համաշխարհային հարաբերությունների վերաբերյալ աշխատությունը` Հայաստանը դարձնելով ՄԳՄՃ-ի, և դրա համաշխարհային ազդեցության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ստեղծող առաջատարի։ Այս պատճառով, այս գիրքը Հայաստանի համար հպարտորեն կարող է դառնալ կարևոր ռազմավարական, քաղաքական և դիվանագիտական ճանապարհային քարտեզ` առաջնորդելով նրան ուղիղ դեպի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», իհարկե, հաշվի առնելով նաև հնարավոր վտանգները, հնարավորություններն ու ռիսկերը։
19.01.2019
Դոկտոր, պրոֆեսոր Մեթյու Քրոսսթոն, ավագ դոկտորական ֆակուլտետ, Անվատգության և համաշխարհային հետազոտությունների ինստիտուտ, ԱՄՆ-ի ռազմական համալսարան
https://americanmilitary.academia.edu/DrMatthewCrosston
Թարգմանված է անգլերենից։ Սկզբնաղբյուր՝ CONTEMPORARY EURASIA VOLUME VIII (1)
Leave a Reply