China-Eurasia News Ticker

Տեղի է ունեցել «Չինաստանի ժողովրդական հանրապետության և ՀՀ պետական կառավարման համակարգերի առանձնահատկությունները» խորագրով երկրորդ մենագրության շնորհանդեսը

Գրքի հեղինակը տնտեսագիտության թեկնածու Աննա Զալինյանն է։ Հեղինակը՝ նաև չինարեն է դասավանդում է «ՔԵՄԲՐԻՋԻ» միջազգային դպրոցում և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում: Մենագրությունն ունի առավելապես «չինակենտրոն» ուղղվածություն:

Աննա Զալինյանի մեկնաբանությամբ, մենագրության նպատակն է ընթերցողին հնարավորինս խորությամբ ներկայացնել Չինաստանի պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները: Գրքում տրվել է ՉԺՀ և ՀՀ պետական կառավարման համակարգերի կազմակերպման կառուցակարգերի ու գործիքակազմի համեմատականը: Մեծ ուշադրություն է դարձվել հատկապես չինական մշակույթի և կառավարման մշակույթի առանձնահատկություններին՝ տարածաշրջանի մշակույթների վրա ունեցած  գիտանակններ և ոլորտի մասնագետներ: Շնորհանդեսին ընթերցվեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յունի շնորհավորական ուղերձը գրքի հրատարակման կապակցությամբ: Դեսպանը հաջողված գնահատելով գրքի շնորհանեսը ուղերձում, ի թիվս այլոց, վստահություն էր հայտնում, որ Աննա Զալինյանի անխոնջ գիտական գործունեության արդյունքում կնպաստի Չին-Հայակական կապերի հետագա ամրապնդմանը: Գիրքը նվիրված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման համակարգերի կառուցակարգերին ու գործունեության կազմակերպման համեմատական վերլուծությանը,  չինական մշակույթի և կառավարման մշակույթի առանձնահատկություններին՝ տարածաշրջանի մշակույթների վրա ունեցած ազդեցությանը: Չինաստանի պատմական ու ներկայիս կառավարման մշակույթի արժեհամակարգի լույսի ներքո ներկայացվել են առաջարկներ ՀՀ պետական կառավարման համակարգի արդիականացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

Հեղինակի տիրապետումը չինարենին, չինարեն բնագրերից օգտվելը, ինչպես նաև Չինաստանում ուսանելու ընթացքում ամենօրյա շփումներով չինական վարվելակարգի (էթիկայի) ու կառավարման մշակույթի ուսումնասիրությունները թույլ են տվել հանգամանալից և խորությամբ վերլուծել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական կառավարման պատմական փորձն ու կառավարման մշակույթը:

Մենագրությունում կարևորվել է՝

  • Չինաստանի կառավարման պատմական և ժամանակակից մշակույթն ու  կառավարչական գործելակերպի և դրանց առանձնահատկությունները բացահայտումը,
  • ՉԺՀ-ում որոշակի մշակույթի ներկայացուցիչների և հետազոտողների միջև «փոխըմբռնման» հասնելու դինամիկայի դիտարկումը, 
  • չինական էթնոսի ձևավորման պատմության, չինական՝ ազգային բնույթով կառավարման վարչական-քաղաքական կառույցների ձևավորման դիտարկումը պատմության տարբեր ժամանակաշրջաններում,
  • միջքաղաքակրթական շփումների հիմքը կազմող վարքի ձևերի,  ապրելակերպի, գործունեության կանոնների, մարդկանց և կազմակերպությունների միջև հաղորդակցության, գնահատման և ինքնագնահատման, մարդկային հատկությունների ու ձգտումների վերլուծությունը,
  • լեզվական՝ հաղորդակցության մշակույթի ձևավորման, հնագույն՝ չինալեզու հին գրավոր խոսքի ձևավորման գործընթացի դիտարկումը,
  •   ՉԺՀ-ում և ՀՀ-ում պետական իշխանության թևերի տարանջատման առանձնահատկությունների, երկու երկրների պետության կառավարման համակարգերի ներկայիս սահմանադրական (իրավակարգավորող) հիմքերի համեմատականի իրականացումը,
  • ՉԺՀ և ՀՀ պետական կառավարման համակարգերի ինստիտուցիոնալ զարգացման և բարեփոխումների հիմնական փուլերը վերլուծությունը:

Աշխատանքն ունենալով գիտահետազոտական և տեղեկատվական բնույթ, կարող է օգտակար լինել պետական իշխանության տարբեր մարﬕնների, ՉԺՀ պետական կառույցների և այլ կազմակերպությունների հետ աշխատող ՀՀ պետական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, ուսանողների, ինչպես նաև հասարակության լայն շրջանակների համար: Գիրքը կարելի է ձեռք բերել Բուկինիստ գրախանութից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: