5

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացել է դոկտոր Մհեր Սահակյանի նախաձեռնած գրքի շնորհանդեսը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ ՍԵՎՐՈ համալսարանում, հանդիսավոր կերպով կայացել է դոկտոր Մհեր Սահակյանի համախմբագրությամբ հրատարակված հեղինակավոր գիտական աշխատության՝ «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը Եվրասիայում․ Ռոութլեջի ձեռնարկ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել բրիտանական աշխարհահռչակ Routledge հրատարակչությունում և համախմբում է Եվրասիայի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումներն ուսումնասիրող գիտականների՝ աշխարհի 24 երկրներից։ Գրքի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաև ՍԵՎՐՈ համալսարանի Ասիա-խաղաղօվկիանոսյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Ժան Ժելեզնին, ով գրքի շնորհանդեսի կազմակերպիչն էր և գիտաշխատող, դոկտոր Ժդենեկ Ռոդը ։

Շնորհանդեսի ընթացքում դոկտոր Մհեր Սահակյանը հանդես է եկել հիմնական ելույթով՝ ներկայացնելով «Բազմաբևեռ աշխարհակարգ 2.0-ի» ձևավորման գործընթացը և դրա խորքային ազդեցությունը Եվրոպայի և Ասիայի վրա։ Նա ընդգծել է, որ աշխարհակարգային այս փոփոխությունները պայմանավորված են Եվրասիական մայրցամաքում ընթացող աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և տեխնոլոգիական սուր մրցակցությամբ։ Ելույթում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ ընթացող քաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով դրանց տարածաշրջանային և մայրցամաքային նշանակությունը։

Դոկտոր Յան Ժելեզնին իր ելույթում ներկայացրել է չին-ռուսական համագործակցության զարգացումը տիեզերական ոլորտում, իսկ դոկտոր Ժդենեկ Ռոդը խոսել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ազդեցության մասին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ ընդգծելով դրա տնտեսական և քաղաքական հետևանքները։

Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ Չեխիայից, Հայաստանից, և մի շարք այլ երկրներից: Ելույթներից հետո տեղի ունեցավ բուռն քննարկումը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է գրքի արդիականությունն ու դրա շուրջ միջազգային հետաքրքրությունը:

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading