00012

Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների II-րդ գիտաժողով

2015թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների 2-րդ գիտաժողովը», որի արդյունքում կապ ստեղծվեց հայ ուսանողների ու հետազոտողների միջև, համալրվեց հայ չինագետների թիմը, որը Չինաստանում և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին՝ ներկայացնելով հայկական գիտական միտքը: Մասնակցում էին Չինաստանում գտնվող թե՛ սփյուռքահայ, թե՛ հայաստանցի հետազոտողները:

Գիտաժողովում ելույթ ունեցան Նաիրա Գրիգորյանը (ՀՌՀ, Կոնֆուցիոսի կենտրոնի տնօրեն), Ռուբեն Գինեյը (Անդին հիմնադրամ), Մհեր Սահակյանը, Անահիտ Պարզյանը (Նանջինգի համալսարան), Մերի Կնյազյանը (Պեկինի օտար լեզուների համալսարան), Կատերինա Կարդաշը (Հոնկոնգի համալսարան), Արփինե Դերոյանը (Պեկինի միջազգային առևտրի և տնտեսագիտության համալսարան), դոցենտ Միքայել Հայրապետյանը (Թիանջինի մանկավարժական համալսարան), Ռոբերտ Ծատուրյանը (Չինաստանի Ռենմին համալսարան), Մարկուս Կայսերյանը (Արևմտյան Անխուի համալսարան), Ղազարոս Բարսեղյանը (Պեկինի փոստի և հեռահաղորդակցման համալսարան)։

ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն,անդրադառնալով գիտաժողովին, նշել է. «Ջերմորեն ողջունում եմ Չինաստանի հայ հետազոտողների և ուսանողների առցանց երկրորդ գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Կարևորագույն քայլ եմ համարում այստեղ սովորող մեր հայրենակիցներին նման ձևաչափով միավորելու՝ «Չինաստանի հայկական համայնք» կազմակերպության և Չինաստանի հայ ուսանողական միության ավանդույթ դարձող այս նախաձեռնությունը, որն առաջին օրվանից ստացավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությունը»։

Չինաստանի հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը նշել է, որ գիտաժողովը համախմբել է հայ ուսանողներին ու հետազոտողներին, ովքեր հետաքրքրված են Հայաստանով ու Չինաստանով: Գիտաժողովը նրանց հնարավորություն է ընձեռել ժամանակակից տեխնոլոգիաների և հաղորդակցման միջոցների շնորհիվ փոխանակել գիտելիքներ և սեփական հետազոտություններ:

Գիտաժողովի հիմնադիր-ղեկավար Մհեր Սահակյանը նշել է, որ գիտաժողովը նպատակ ունի աշխարհին ներկայացնել Չինաստանում սովորող ու աշխատող հայ հետազոտողների գիտական բացահայտումները:

Գիտաժողովի միջոցով գիտական կապեր են ստեղծվում Չինաստանում գտնվող հայ փորձառու հետազոտողների և ուսանողների միջև: Մասնակիցները տպագրվելու և համագործակցելու առաջարկներ են ստանում տարբեր գիտա-վերլուծական կենտրոններից:Մհեր Սահակյանն ավելացրել է.«Կարևորելով միտքն ու մարդուն՝ կապահովագրենք համայնքի լուսավոր ապագան»:

Չինաստանի հայկական համայնքը և ուսանողական միությունը ևս մեկ անգամ անհնարինը դարձրին հնարավոր՝ օգտագործելով ժամանակակից, նորարարական տեխնոլոգիաներն ու մարդկային ռեսուրսը:

00012

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s