China-Eurasia News Ticker

Չինաստանում տեղի կունենա Հայկական դասական երաժշտության համերգ

2016 թ. Մայիսի 13-ին Չինաստանի Թիանջին քաղաքում տեղի կունենա Հայկական դասական երաժշտության համերգ: Հանդիսատեսին կներկայացվեն Կոմիտասի, Սպենդիարյանի, Խաչատրյանի, Բաղդասարյանի, Բաբաջանյանի և Ստեփանյանի ստեղծագործությունները:

Համերգի ընթացքում <<Հայաստանի գաղտնիքներ>> նախագծի ղեկավարն ու Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի ներկայացուցիչը՝ Միքայել Հայրապետյանը, առաջին անգամ կներկայացնի 20-րդ դարի նշանավոր երգահան Արո Ստեփանյանի ստեղծագործությունները: Համերգի կազմակերպիչներն են Միքայել Հայրապետյանի <<Հայաստանի գաղտնիքներ>> նախագիծն ու Չինաստանի Հայկական համայնքը:

Չինաստանի հայկական համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական են երկրում բնակվող հայերին միավորելը, Հեռավոր Արևելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար կրթաթոշակի հատկացումը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների և ուսանողների առցանց գիտաժողովը և այլն: 2015թ.-ին Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառումները Չինաստանում

Չինաստանի հայկական համայնքով հետաքրքրվողները կարող են այցելել http://www.chinahay.com/

Հետադարձ կապ՝ contact@chinahay.com

音乐会分场海报第二场-001

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: