China-Eurasia News Ticker

ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

2017թ. նոյեմբերի 26-ինը տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների IV առցանց գիտաժողովը>>, որի նպատակն է կապ հաստատել Չինաստանում գտնվող հայ հետազոտողների և ուսանողների միջև, համախմբել այս կարևոր մտավոր ռեսուրսը, հայկական գիտական միտքը լավագույնս ներկայացնել Հեռավոր արևելքում։ Գիտաժողովի ընթացքում Նարե Հարոյանը (Շանհայի մանկավարժական համալսարան) խոսեց տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչների միջև ծագող խնդիրները, երբ նրանք աշխատում են տարբեր ազգություններից բաղկացած աշխատավայրում, Արմինե Արզումանյանը (Ռենմինի համալսարան, Պեկին) ներկայացրեց Չինաստանի Եվրասիայում աճող ազդեցության շրջանում Հայաստանի հնարավոր դերի շուրջ իր աշխատությունը, Արևիկ Մարգարյանը (Դալիանի համալսարան) բարձրացրեց Դայիանի համալսարանի Հայկական կենտրոնի արդյունավետության կարևորության բարձրացման հարցը,  Դիցանույշ Բաբայանը (ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ), ով ներկայումս բնակվում է Չինաստանում ներկայացրեց Հայերենագիտությունը Ֆրանսիայում քսաներորդ դարավերջին և քսանմեկերորդ դարասկզբին։ Հետազոտող Անի Մարգարյանը Նանծին քաղաքից ներկայացրեց հայկական ավանդական տարազներին վերաբերող սեփական հետազոտությունը։

Գիտաժողվը վարում էին Չինաստանի Հայկական համայնքի գործադիր մարմնի անդամներ Սարեն Աբգարյանը (Շանհայի Ծիաթոնի համալսարան), Նարե Հարոյանը (Շանհայի մանկավարժական համալսարան) և Չինաստանի Ուսանողական միության ղեկավար Արաքսյա Ներսիսյանը (Չինաստանի կենտրոնական ազգագրական համալսարան):00011

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: