Երևանում մեկնարկեց «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականություն» դասընթացը
«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթաց 2017թ․ Դեկտեմբերի 15-20
2017թ․ դեկտեմբերի 15-ին Երևանում մեկնարկեց ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի կողմից կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը։
Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության համակողմանի քննարկումը, ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների օգնությամբ՝ հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։
Դասընթացին մասնակցելու հրավերք են ստացել 23 հոգի, ովքեր հաղթել են մրցույթում և հնարավորություն են ստացել դեկտեմբերի 15-20-ը մասնակցել դասընթացներին։
««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի»» ղեկավար և ՊՆ ՊԱՀՀ գիտնական-վերլուծաբան Մհեր Սահակյանը՝ անդրադառնալով «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացին նշել է․ «Դասընթացը կազմակերպելու հիմնական նպատակն է՝ տարիների ընթացքում Չինաստանի վերաբերյալ կուտակված գիտելիքները Հայաստանում չինագիտությամբ զբաղվողներին փոխանցելն է։ Որպեսզի մենք ունենանք ամբողջական պատկեր, քննարկումներին ընդգրկել ենք, թե՛ հայ, թե՛ արտասահմանցի մասնագետների, ովքեր երկար տարիներ ուսումնասիրում են Չինաստանը կամ անձամբ մասնակցել են չինական կողմի հետ բանակցություններին։ Այնպես որ, դասընթացի ընթացքում կքննարկենք, թե՛ Չինաստանի քաղաքական, թե՛ տնտեսական հիմնահարցերին վերաբերող խնդիրները։ Հուսով եմ, որ մասնակիցները դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները՝ կօգտագործեն հայ-չինական հարաբերություններն ամրապնդելու գործում»։
Leave a Reply