5

Մհեր Սահակյանը խոսեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և Հայաստանի իրական հնարավորությունների մասին՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի ընթացքում

2017թ․ դեկտեմբերի 15-ին Երևանում մեկնարկեց ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի կողմից կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը։

Առաջին դասախոսությունը կարդաց ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան,  Մհեր Սահակյանը։

Բանախոսն իր գիտական ատենախոսությունը («միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ) պաշտպանել է Չինաստանի Նանծինի համալսարանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Նա մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, զեկուցումներով հանդես է եկել Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոմոնոսովի, Շանհայի, Նանծինի համալսարաններում, ՉԺՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունում։

 Մհեր Սահակյանը խոսեց Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առանձնահատկությունների մասին, ներկայացրեց Հայաստանի մասնակցության հեռանկարներն այդ նախաձեռնությանը։ Նա նաև հանդես եկավ մի շարք առաջարկություններով, թե ինչպես Հայաստանը կարող է ընդգրկվել չինական տնտեսական այս մեգանախագծում և թե ինչպիսի հեռանկարներ կան հայ-չինական ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման համար՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» ծրագրի շրջանակներում։

Հիմնական բանախոսի զեկուցումից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

ms5ms1

ms4

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading