Մհեր Սահակյանը հրավիրվել էր բանախոսելու Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Լոմոնոսովյան ընթերցումներ-2018» գիտաժողովում
2018 թ. ապրիլի 16-ից-23-ը Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում «Լոմոնոսովյան ընթերցումներ-2018»-ի շրջանակներում տեղի ունեցավ «Տնտեսական թվայնացում․ մարդիկ, տեխնոլոգիաներ, ինստիտուտներ» գիտաժողովը:
Մոսկվայի պետական համալսարանի հատուկ հրավերքով Մոսկվա էին ժամանել հետազոտողներ՝ ներկայացնելու իրենց գիտական ուսումնասիրությունները: Այս հեղինակավոր գիտաժողովի «Նոր մետաքսի ճանապարհ» բաժնում բանախոսելու համար հրավիրվել էր Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանը: Նա ներկա պրոֆեսորադասախոսական կազմին, հրավիրյալ հետազոտողներին ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության անվտանգային գործոնին, հանդես եկավ մի շարք առաջարկություններով, թե ինչպե՞ս Հայաստանը և Չինաստանը կարող են խորացնել համագործակցությունը անվտանգության բնագավառում:
Հրավիրված բանախոսների թվում էին դոկտոր-պրոֆեսոր Լապիդուսը (Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական ինստիտուտի կենտրոնի ղեկավար), դոկտոր Դադաբաևան, դոկտոր Թուրաևան (Ռուսաստանի գիտությունների ակադեմիա) դոկտոր, պրոֆեսոր Վարդոմսկին (Ռուսաստանի գիտությունների ակադեմիա), տ․գ․թ․, պրոֆեսոր Դեյ Լիանը, (Լիաոնին համալսարան, Չինաստան), դոկտոր, պրոֆեսոր Գլինկինան (Ռուսաստանի գիտությունների ակադեմիա), դոկտոր, պրոֆեսոր Սուեսի Խուոն (Հյուսիսարևմտյան համալսարան, Չինաստան), տ․գ․թ․, պրոֆեսոր Շարապովը (Կառավարման պետական համալսարան), ք․գ․թ․, դոցենտ Դյակոնովան (Կառավարման պետական համալսարան), Էզեցայը (Հունգարիայի «Նորարարությունների և աշխարհաքաղաքական հետազոտությունների հիմնադրամ»), տ․գ․թ․, դոցենտ Դեյ Լիյանը (Լիաոնինի համալսարան) և այլք:
Ակադեմիական գիտաժողովը նախագահում էր Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների փոխդեկան, Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավար, փ․գ․թ․ Բոկլեմիշևը։
Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհն է։
Leave a Reply