5

Նոյեմբերի 1-ին Երևանում կմեկնարկի «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը

Նոյեմբերի 1-ին և 2-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։ Մասնակցելու համար  Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող, առաջատար, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ Ավստրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ավստրալիայից Լիբանանից, ՀԱՀ-ից, Իտալիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Մոնտենեգրոյից, Լեհաստանից և այլ երկրենրից։

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և ԵՊՀ-ի համատեղ կազմակերպած գիտաժողովում քննարկվելու են Եվրասիական մայրցամաքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգային փոփոխությունները, որոնցում զգալի դեր են խաղում Չինաստանն իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ, ԱՄՆ-ն իր շրջադարձ դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ռազմավարությամբ, ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն իրենց ինտեգրացիոն ծրագրերով, ինչպես նաև հզորացող Հնդկաստանը։ Գիտաժողովի անցկացմանն աջակցում է նաև ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը։

Ստորև կարելի է ծանոթանալ ծրագրին։

https://chinastan.org/2019/10/20/iichinaeurasiaconference/

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել` նամակ գրելով հետյալ հասցեին․ info@chinastan.org :

Անրհաժեշտ է նշել անունը, ազգանունը, աշխատանքի կամ ուսման վայրը։

Տեղեկատվական աջակից՝ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ։

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading