5

ՀՀ մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը «Վերաիմաստավորելով Չինաստանի վերելքը Կոմունիստական կուսակցության կառավարման ներքո. նվաճումները, նախաձեռնությունները և հեռանկարները» գիտաժողովի մասնակիցներին

Ուղերձ

Գիտաժողովի սիրելի’ կազմակերպիչներ, մասնակիցներ, հյուրեր։

Ողջունում եմ «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությունը՝ Հայաստանում նման գիտաժողով կազմակերպելու համար:

Արդի անորոշ գլոբալ ռազմավարական միջավայրում գնալով աճում է Չինաստանի՝ որպես համագործակցության, խաղաղության, կայունության զարգացման կարևորագույն դերակատարներից մեկի նշանակությունը:

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը տարբեր ոլորտներում, և մեզ գոհունակություն է պատճառում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համագործակցությունը էական առաջընթաց է արձանագրել:

Վստահ եմ, որ նման միջոցառումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկել այս և այլ հարցեր, հանդես գալ նոր գաղափարներով:

Մեկ անգամ ևս ողջունում եմ գիտաժողովի մասնակիցներին և մաղթում բեղմնավոր աշխատանք:

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading