China-Eurasia News Ticker

Չինաստանի Հայկական համայնքի լրագիրը՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում

«ՉինաՀԱՅ» լրագիրը պատմում է Չինաստանում բնակվող հայերի մասին, ներկայացնում է նրանց առօրյան, պատմությունը։ Այն տպագրվում է Չինաստանի Հայկական համայնքի կողմից։ Տվյալ լրագիրը Հեռավոր Արևելքում հայկական միակ լրագիրն է, որը լույս է տեսնում հայերեն և անգլերեն լեզուներով։

Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանն ԱՄՆ-ի լավագույն բուհերից մեկն է, որտեղ գործում են Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական և հայ ժողովրդի ժամանակակից պատմության ամբիոնները։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` Չինաստանի Հայկակա.ն համայնքի <<ՉինաՀԱՅ>> լրագիրն այսուհետ հասանելի է նաև Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի գրադարանում։ Այն հնարավորություն է ընձեռնում, Չինաստանի Հայկական համայնքով հետաքրքրվող գիտնականներին և հետազոտողներին, ծանոթանալ Համայնքի պատմությանն ու անցուդարձին նաև ԱՄՆ-ում։

Այս յուրահատուկ համագործակցության վերաբերյալ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի գրադարանավար Դավիդ Հիրշչը նշել է․ «Ես ուրախությամբ պետք է հայտնեմ, որ «ՉինաՀԱՅ» լրագրի հայերեն և անգլերեն լեզուներով տպագրված համարներն արդեն արձանագրված են Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի Չարլզ Ե․ Յոունգ գրադարանում, որն ունի 12.000.000 գրքերից և նյութերից բաղկացած հավաքածու, որից 25.000-ը հայերեն լեզվով գրքեր ու ամսագրեր են։ Լրագիրն արդեն հասանելի է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի գիտնականների և ուսանողների համար»։

 

«ՉինաՀԱՅ» լրագրի գլխավոր խմբագիր Անահիտ Պարզյանն իր հերթին նշեց․ «Մեր լրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել Չինաստանի Հայկական համայնքի նորագույն պատմությունը։ Ուրախալի է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում գործող նման հեղինակավոր համալսարանի գրադարանում այսուհետ հնարավոր կլինի կարդալ լրագիրն ու  ուսումնասիրություններ կատարել Չինաստանի Հայկական համայնքի վերաբերյալ։ Այս հանգամանքն ամբողջովին համապատասխանում է «ՉինաՀԱՅ» լրագրի հիմնական նպատակի հետ»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: