5

Կանեշկո Սանգարը խոսեց Մետաքսի ճանապարհի վերաբերյալ արձագանքների մասին՝«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի ընթացքում

2018թ․ սեպտեմբերի 20-ին Երևանում մեկնարկեց ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի,  ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ԳԱԱ ԳՄԿ Արևելագիտության ամբիոնի կողմից կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը։

Սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայից դասախոսություն կարդաց  դոկտոր Կանեշկո Սանգարը։

Բանախոսն իր գիտական ատենախոսությունը  պաշտպանել է Լոնդոնի համալսարանական քոլեջում։ Բազմաթիվ գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են բրտինական և համաշխարհային բարձր որակավորում ունեցող գիտական կենտրոններում։

Նա ներկայացրեց «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» ազդեցության և մասնակից երկրների կողմից չինական նախաձեռնությունն ընկալելու վերաբերյալ։

Հիմնական բանախոսի զեկուցումից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում:

This slideshow requires JavaScript.

 

Leave a Reply

Discover more from "China-Eurasia" Council for Political and Strategic Research

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading