China-Eurasia News Ticker

Հայ-չինական հարաբերությունների հեռանկարի շուրջ. վերլուծեց հրավիրյալ քաղաքագետը

Միջազգային ասպարեզում քաղաքական ու տնտեսական խոշոր դերակատարներից մեկի՝ Չինաստանի զարգացման միտումների և հայ-չինական հարաբերությունների ընդլայնման հեռանկարի շուրջ այսօր ՀՊՏՀ Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում դասախոսություն կարդաց «ՉինաստանԵվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայիչինագիտության ասոցիացիայի անդամ,Չինաստանի հայկական համայնքինախկին նախագահ, ՉինաստանիՆանծինի համալսարանի շրջանավարտ, քաղաքական գիտությունների թեկնածուՄհեր Սահակյանը: Ներկա էին ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, աշխատակիցները, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Կարմեն Գրիգորյանը: Դասախոսությունն ունկնդրելու էին եկել տարբեր ֆակուլտետների ուսանողներ, ասպիրանտ-հետազոտողներ: Միջոցառման կազմակերպիչ Արմինե Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին և խոսքը տրամադրեց բանախոսին: Մհեր Սահակյանը նախ վերլուծեց Չինաստանի ներկա իրավիճակը՝ համադրելով քաղաքական և տնտեսական ասպեկտները, ապա համեմատական վերլուծություն կատարեց՝ 21-րդ դարի Չինաստանի արտաքին քաղաքականությունը բաժանելով 2 մասի՝ մինչև Սի Ծինփինը և նրա օրոք: Քաղաքագետը մեկնաբանեց համաշխարհային նշանակության տարբեր նախաձեռնություններում Չինաստանի ուղերձները՝ կանգ առնելով հատկապես խաղաղության, ժողովրդավարության, գլոբալացման քարոզչության վրա և նկատեց, որ արտաքին քաղաքականության «խաղաղասեր վեկտորը» նպատակաուղղված է Չինաստանի՝ խոշոր տնտեսական երկրի կայունության պահպանմանը: Դասախոսության առանցքային մասը Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության և դրանում Հայաստանի դերակատարման վերաբերյալ էր: Մհեր Սահակյանը դիտարկեց սույն նախաձեռնության առանձնահատկությունները, ապա դրան ինտեգրվելու՝ Հայաստանի հնարավորությունները: Բանախոսի համոզմամբ՝ Չինաստանի նման հզոր տնտեսության հետ համագործակցության ընդլայնումը զարկ կտա Հայաստանի զարգացմանը: Սակայն, համագործակցության ընդլայնման համար, ինչպես նշեց բանախոսը, մեր երկրին պետք է ենթակառուցվածքների զարգացում:
Հանդիպման ավարտին ունկնդիրներն ուղղեցին իրենց հարցերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: